4 օր՝ 96 ժամ. քաղաքացիները գիշերել են Բաղրամյան պողոտայում (տեսանյութ)
Բագրատ Սրբազանիկոչով՝ քաղաքացիները գիշերել են Բաղրամյան պողոտայում։
Նրանք այնտեղ վրաններ են տեղադրել և խարույկ վառել։
Հիշեցնենք, որ նախօրեին հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարել էր․
Քայլ 1. Մեր պահանջով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին` ժամը 18։30-ին, կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով։
Քայլ 2. Հունիսի 10-ին Ազգային ժողովի խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է ընդունել որոշում արտահերթ նիստ հրավիրելու մասին, քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ական պատգամավորները, պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով և համոզմունքով։ Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել։ Քայլ 3. Համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանը իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը։
Ուրեմն հենց հիմա, զանգեք ձեր հարազատներին, ձեր գործատուներին, բոլորին և ասեք, որ դուք 96 ժամ միայն այս հարցով եք զբաղվելու և պատրաստ եք լուծել հարցը մեկ անգամ ու ընդմիշտ։
Մենք իրար չենք դավաճանելու, ես ձեզ հաստատ չեմ դավաճանելու, չեմ ուրանալու, ինչպես որ համոզված եմ, որ յուրաքանչյուրդ էլ այդպես եք վարվելու։ 4 օր մենք մնալու ենք փողոցներում ու հրապարակներում և մեր հաստատակամությամբ ու կամքով հասնելու ենք հաղթանակի։
4 օր՝ 96 ժամ. քաղաքացիները գիշերել են Բաղրամյան պողոտայում (տեսանյութ)
Բագրատ Սրբազանի կոչով՝ քաղաքացիները գիշերել են Բաղրամյան պողոտայում։
Նրանք այնտեղ վրաններ են տեղադրել և խարույկ վառել։
Հիշեցնենք, որ նախօրեին հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարել էր․
Քայլ 1.
Մեր պահանջով Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնում են խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին` ժամը 18։30-ին, կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու օրակարգով։
Քայլ 2.
Հունիսի 10-ին Ազգային ժողովի խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է ընդունել որոշում արտահերթ նիստ հրավիրելու մասին, քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ական պատգամավորները, պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով և համոզմունքով։ Մեր ներկայությամբ մենք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել։
Քայլ 3.
Համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանը իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու որոշմանը։