Յուրի Մանուկյանը. «Երբեք դեմ չեմ լինի իմ պետության արտաքին քաղաքականության ցանկացած քայլի, բայց...»
Միավորված կոմկուսի նախագահ Յուրի Մանուկյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և վերջին զարգացումներին, ասել է, որ ինքն այնքան էլ ոգևորված չի սահմանի բացումով։
-Եթե սահմանը բացվեց, զարգացումներ եղան, տնտեսական մեծ շարժ սկսվեց, արդյո՞ք Հայաստանը տրանսպորտային կախվածություն չի ունենա Թուրքիայից։ Ես վախ ունեմ, որ մենք դեռևս ունենք հարևան պետություն, որին դեռ շատ երկար ժամանակ է հարկավոր, հասկանալու համար, թե ի՞նչ է նշանակում քաղաքակիրթ հարաբերություններ,- ասել է Յուրի Մանուկյանը։
Նա նաև նշել է, որ այսօր հայ-թուրքական սահմանի բացումը ձեռնտու չէ տարածաշրջանում և ոչ մի պետության։ Սակայն, նրա կարծիքով, ամեն ինչ գնում է նրան, որ «մինչև աշուն և նույնիսկ ավելի շուտ այդ արարողությունը տեղի կունենա»։
«Կարելի՞ է ասել, որ Դուք չեք ողջունում նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը» հարցին Յուրի Մանուկյանը պատասխանել է.
-Ես երբեք ինձ թույլ չեմ տա վերլուծելու կամ գնահատական տալու պետության առաջին դեմքի, ղեկավարի գործունեությանը։ Բայց կարող եմ ասել, որ այն ինչ որ շարադրեցի պետք է լուրջ քննարկվի։ Ես երբեք դեմ չեմ լինի իմ պետության արտաքին քաղաքականության ցանկացած քայլի, բայց կասեմ՝ իսկ խորհե՞լ եք, լավ մտածե՞լ եք։