ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ՝ հայկական պատվիրակության՝ Բուչա կատարած այցից հետո
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հայ գործընկերներին հայկական պատվիրակության Բուչա այցի հետ կապված: Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում է News.ru–ն։
Նրա խոսքով, Մոսկվան ոչ բարեկամական քայլ է որակում Հայաստանի ներկայացուցիչների այցը Ուկրաինական այդ քաղաք, ինչպես նաև անթույլատրելի արտահայտությունները Ռուսաստանի հասցեին և Կիևին մարդասիրական օգնություն տրամադրելը:
«Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք պաշտոնական Երևանի բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։ Մեզ անհանգստացնում է Ուկրաինայի ԶՈւ–ն կարիքներին նրանց կողմից օգնություն տրամադրելը և այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարությունները»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա նշել է, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը «արևմտամետ» «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համախոհն է, «ուստի նրա արձագանքը միանգամայն հասկանալի է»։ Զախարովան նաև ցավալի է համարել այն փաստը, որ Հայաստանի իշխանությունները համերաշխ են նման հայտարարություններին։
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Բուչա քաղաքի վարչակազմը լուսանկարներով հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի Ուկրաինայի Բուչա քաղաք են այցելել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։

Աղբյուրը՝ tert.am