Քաղաքական

07.06.2024 19:37


ՔՊ-ական պաշտոնյաներ, երիտքպականներ, դաչայի աշխատողներ․ ովքեր են Փաշինյանի հեծանվորդները

ՔՊ-ական պաշտոնյաներ, երիտքպականներ, դաչայի աշխատողներ․ ովքեր են Փաշինյանի հեծանվորդները

Hraparak-ը գրում է. Այս առավոտյան Նիկոլ Փաշինյանը ոչ թե միայնակ, այլ հեծանվորդների խմբով էր դուրս եկել հեծանվուղի, խորագիրը՝ «Փաշինյանը քաղաքացիների հետ հեծանիվ է վարում», «կեցցե հեծանիվը», նախքան հեծանիվ քշելն էլ առավոտ-բարի լույսով Արսեն Թորոսյանը խմբակային սելֆի էր հրապարակել՝ բացահայտելով, թե ովքեր են իրականում Փաշինյանի հետ հեծանիվ քշող անձինք, որոնց որպես շարքային քաղաքացի էին ներկայացնում, ովքեր, սիրելով Փաշինյանին, եկել էին նրա հետ հեծանիվ քշելու։

Նշենք նաև, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր տարածել, թե քաղաքացիները կարող են գալ, միանալ իրեն ու իր հետ հեծանիվ վարել, դրա համար համապատասխան էլեկտրոնային հասցեին պետք է ուղարկեին հեծանիվի հետ լուսանկար, սակայն, փաստորեն, քաղաքացիների հերթ առանձնապես չի եղել, դրա համար էլ մշտական անձնակազմով են սկսել հեծանիվ- հեծանիվ խաղալ։ Եվ այսպես՝ սելֆիում երևացողների առաջին գծում է Արսեն Թորոսյանը՝ ՔՊ-ական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի կողքին «Ռուպեռ Դավո» մականունով ՔՊ-ականն է, ով 2018-ի իշխանափոխության օրերին Փաշինյանի լայվ բռնողն էր, նրա և Փաշինյանի արանքում Նիկոլ Փաշինյանի նախկին վարորդ Ամիգո Ղուկասյանն է։ Փաշինյանի դիմացը Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակիցներ են՝ Արման Սմբատյանն ու Արտակ Հակոբյանը, ով Աջափնյակի թաղապետի նախկին տեղակալն էր, հետո տեղափոխվեց ՊՎԾ։ Արման Սմբատյանը ՊՎԾ-ի ներքին հսկողության և անվտանգության բաժնի պետն է։

Փաշինյանի թիմի մի զգալի մասը ՔՊ երիտթևի ներկայացուցիչներ են, ինչպես, օրինակ, Արման Անդրիասյանը, մյուս մասը ՊՊԾ աշխատողներ, կան նաև կառավարական դաչաների աշխատակիցներ, այլ կերպ ասած՝ «հասարակ ժողովուրդ»։

Այս խորագրի վերջին նյութերը