Բորիս Մուրազին փոխել է ՄԻՊ-ի ցուցանակը (տեսանյութ)
Ցուցանակները մեր կյանքում էական նշանակություն ունեն։ Պատկերացրեք ինչ կլինի, եթե անասնաբույժի աշխատասենյակի վրա փակցված լինի սրտաբանի ցուցանակ։ Մարդիկ իրենց խնդիրներով սխալ մասագետի մոտ կմտնեն խորհրդակցության ու վստահաբար կծանրացնեն իրենց առողջական խնդիրները։
Մի քանի օր է՝ տեսնում եմ, թե ինչպես են բազմաթիվ ընկերներ ակնկալում Մարդու իրավունքների պաշտպանի ցուցանակը կրող գրասենյակում նստած կնոջից օբյեկտիվ գնահատական իշխանությունների հանցավոր գործողություններին։ Ընկերներս ակնկալիքներ ունեն, քանի որ Անահիտ Մանասյանի գրասենյակի պատին սխալ ցուցանակ է փակցված։ Այսօր ես այդ սխալն ուղղել եմ։ Անահիտ Մանասյանը ոչ թե Մարդու իրավուքնների պաշտպանն է, այլ Աննա Հակոբյանի մարդու իրավուքնների պաշտպան։
Ի դեպ, Աննա Հակոբայնի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության վրա տարեկան առնվազն 600 միլիոն դրամ է ծախսվում իմ և ձեր, մեր բոլորի հարկերից։
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ, լրագրող Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից