ՀՀ-ում ԵՄ առաքելության հակառուսական, հակաիրանական նպատակներն ակնհայտ են դառնում. Զախարովա (տեսանյութ)
Մենք բազմիցս մեկնաբանել ենք Հայաստանի տարածքում ԵՄ-ականների այս կիսառազմական ներկայության առճակատման բնույթը։ Այս մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ռուսական կողմը Փարիզին արդյոք ծանուցել է, որ եվրոպացի դիտորդներին կասկածում է լրտեսության մեջ։
«Հայաստանում ԵՄ առաքելությունից բացի արտաքին քաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանի աշխարհաքաղաքական մրցակցության հերթական ասպարեզի վերածումից այլ բան չպետք է ակնկալենք»,-ասել է Զախարովան՝ նշելով, որ ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիային չի տեղեկացրել լրտեսության կասկածների մասին։
Նրա խոսքով, Մոսկվան հրապարակավ և բացահայտորեն խոսել է Հայաստանում ԵՄ առաքելության նկատմամբ իր բացասական վերաբերմունքի մասին. «Մենք բազմիցս մեկնաբանել ենք Հայաստանի տարածքում ԵՄ-ականների այս կիսառազմական ներկայության առճակատման բնույթը։ Իսկապես կարիք չկա որևէ տեղ ապացույցներ փնտրելու, դրանք ակնհայտ են: Այս առաքելության հակառուսական, հակաադրբեջանական և հակաիրանական նպատակները գնալով ավելի ակնհայտ են դառնում։ Եվ ավելի պարզ դարձավ, երբ ՆԱՏՕ-ի երկրները, որոնք ԵՄ անդամ չէին, սկսեցին միանալ դրան»։
Նա նշեց, որ տարածաշրջանն արդեն իսկ անկայուն էր, բայց հնարավորություն կա կայունացնել իրավիճակը, կարգավորել երկարաժամկետ ճգնաժամը, որպեսզի բացվեն մարդկանց միջև մարդասիրական հաղորդակցության և տնտեսական զարգացման բոլոր հնարավորությունները. «Եվ ընդհանուր առմամբ, տարածաշրջանային օրակարգում կայունություն մտցնելն ու այնտեղ ամրապնդելը։ Ուստի, բոլոր հնարավորությունները կային, սկսվեցին տքնաջան աշխատանքը, որը սկսեց արդյունք տալ։ Եվ դա, իհարկե, դժգոհություն առաջացրեց Արևմուտքում, որն այս տարածաշրջանը չի տեսնում որպես խաղաղ և անվտանգ»,-ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը վստահ է, որ Հարավային Կովկասում բոլոր հարցերը պետք է և կարող են լուծվել տարածաշրջանային երկրների հավաքական ջանքերի հիման վրա՝ բացառապես նրանց շահերից ելնելով և առանց արտաքին միջամտության։

Աղբյուրը՝ news.am