Լրահոս

07.06.2024 12:42


Տվյալների մեծ բազայի արտահոսք է տեղի ունեցել, որում 280,000 հայաստանցու հեռախոսահամար կա. մեդիափորձագետ

Տվյալների մեծ բազայի արտահոսք է տեղի ունեցել, որում 280,000 հայաստանցու հեռախոսահամար կա. մեդիափորձագետ

Հեռախոսահամարների տվյալների մեծ բազայի արտահոսք է եղել, որում մոտ 280,000 հայաստանցու հեռախոսահամար կա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է տեղեկատվության անվտանգության և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ինչպես նշել է մեդիափորձագետը, որ խոսքը հավանաբար Getcontact ծրագրի բազայի մասին է։

«Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երևում է իրենց՝ հատուկ ծառայություններին պատկանելությունը, քանի որ ընկերներից մեկն այդպես է նշել մոտը։ Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ»,-գրել է Սամվել Մարտիրոսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը