Քաղաքական

07.06.2024 11:02


Առավել դաժանորեն ցույցերը ցրած ոստիկաններին կոչումներ են տալիս․ «Հրապարակ»

Առավել դաժանորեն ցույցերը ցրած ոստիկաններին կոչումներ են տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոմանց զարմացնում է, թե ինչու են որոշ ոստիկաններ պահանջվածից ավելի վայրագություն ցուցաբերում ցուցարարների նկատմամբ: Ոստիկանական համակարգից մեզ բացատրեցին, որ դա շատ պարզ բացատրություն ունի` ծառայողական առաջխաղացումների, պարգեւներ եւ կոչումներ շնորհելու ժամանակ ուսումնասիրում են հանրահավաքները ցրելու կադրերը եւ առավել դաժանություն դրսեւորած ոստիկաններին առաջ են քաշում, կոչումներ տալիս:

Ընդ որում, պարտադիր չէ, որ թափուր հաստիք լինի` եթե պաշտոն զբաղեցնող ոստիկանը ջանասիրաբար չի ցրում ցույցը եւ իշխանություններին չի ապացուցում, որ նրա հավատարիմ զոմբին է, նրան կարող են փոխարինել ավելի հավատարիմ եւ ավելի դաժան զոմբիով, ցանկացողների պակաս չկա: Դաժանությունը չի նվազում նաեւ այն պատճառով, որ վայրագություն դրսեւորած ոստիկաններից ոչ մեկը չի պատժվում` դա էլ է իշխանության կողմից խրախուսման եղանակ»:

Այս խորագրի վերջին նյութերը