Քաղաքական

06.06.2024 22:39


Անհնար է պայմանագիր կնքել Բաքվի և Երևանի միջև, եթե Հայաստանի Սահմանադրությունը մնա անփոփոխ․ Ալիև

Անհնար է պայմանագիր կնքել Բաքվի և Երևանի միջև, եթե Հայաստանի Սահմանադրությունը մնա անփոփոխ․ Ալիև

Անհնար է խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի և Երևանի միջև, եթե Հայաստանի Սահմանադրությունը մնա անփոփոխ։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահներին հետ հանդիպման ժամանակ:

«Ադրբեջանը երբևէ տարածքային պահանջ չի ունեցել որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։

Հենց Հայաստանի «Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ» (չակերտները՝ Tert.am)»,-ասել է նա։

Նրա խոսքով, երբ Ադրբեջանը դնում է այդ հարցը, դա չի նշանակում, որ Բաքուն միջամտում է Հայաստանի ներքին գործերին.

«Բացարձակապես ոչ, բայց դա վերաբերում է մեզ։ Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել այն ժամանակ, երբ նրանք «տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ» (չակերտները՝ Tert.am)»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը