Հ. Հովհաննիսյան. «ԲՀԿ–ն հաղթելու 100%–անոց շանսեր ունի»
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նշել է, որ ինքը համակրում է ԲՀԿ–ին և ողջունում է նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի քայլերը, որոնցով վերջինս չի կուսակցականացնում ցուցաբերած օգնությունը։
«Եթե Գագիկ Ծառուկյանը գնա նույն ճանապարհով, որով Վլադիմիր Պուտինը՝ ստեղծելով ժողովրդական ճակատ և իր կուսակցության ընտրական ցուցակ ներգրավվելով բարձր որակներով օժտված մասնագետների, և եթե ես հրավեր ունենամ, այն ամենայն լրջությամբ կուսումնասիրեմ»,–նշել է քաղաքագետը։
–Խոսքը ոչ թե կուսակցության անդամ դառնալու, այլ միասին ընտրություններին մասնակցելու մասին է,–պարզաբանել է բանախոսը։ Նա նշել է, որ մտածում է մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
«Ո՞ր կուսակցություններն ընտրությունների արդյունքում կհայտնվեն խորհրդարանում» հարցին քաղաքագետը պատասխանել է՝ եթե ընտրությունները լինեն արդար և ազատ, ԲՀԿ–ն հաղթելու 100%–անոց շանսեր ունի։

7or.am