Քաղաքական

06.06.2024 17:33


Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ականի պայթյունից վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զինծառայող. ԱԱԾ

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ականի պայթյունից վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զինծառայող. ԱԱԾ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 6-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ)։

Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայումս իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը