Հարցազրույց

06.06.2024 11:05


Փաշինյանի ողջ ռազմավարությունն ուղղված է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը. Բորիս Ռոժին (տեսանյութ)

Փաշինյանի ողջ ռազմավարությունն ուղղված է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը. Բորիս Ռոժին (տեսանյութ)

Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը Alpha News-ի եթերում մեկնաբանել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի այն հայտարարությունը, որ Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել վերադարձը ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի մյուս երկրների հետ միասնական պաշտպանական տարածքի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքին:

«Փաշինյանի և նրա շրջապատի կողմից իրականացվող ողջ ռազմավարությունն ուղղված է Ռուսաստանի հետ կապերի հետևողական խզմանը, այդ թվում՝ հարմար պահին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալուն: Եվ նրանք պետք է դա անեն այնպես, որ դրանում մեղադրեն հենց Ռուսաստանին։ Իրականացվում է ՀԱՊԿ-ին փաստացի մասնակցությունից Հայաստանի հետևողական դուրս գալը, ինչը դրսևորվում է դիվանագիտական մակարդակով, Հայաստանի ներկայիս ղեկավարության տարբեր հայտարարություններում և գործողություններում»,-ասել է Ռոժինը։

Փորձագետի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ հայտարարություններն ուղղված են նրան, որ ցույց տան՝ հենց Փաշինյանի ռեժիմն է ջանքեր գործադրում Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու համար:

«ՌԴ ԱԳՆ-ի և նմանատիպ մի շարք այլ հայտարարությունների նպատակն է ցույց տալ, որ ոչ թե Ռուսաստանն է այդ գործողությունների նախաձեռնողը, այլ հենց Փաշինյանի վարչակարգն է ջանքեր գործադրում Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու համար։ Դրա պատճառն այն է, որ Փաշինյանը խիստ կողմնորոշված է դեպի Արևմուտք։ Իհարկե, տարբեր դժվարություններ կան՝ կապված բուն Հայաստանի բնակչության դիմադրության հետ, որը հասկանում է՝ այդ քաղաքականությունը տանելու է հետագա տարածքային և այլ կորուստների։

Սակայն, ինչպես տեսնում ենք, ներկայիս ղեկավարությունը շատ հեշտ պատրաստ է հրաժարվել ինչպես Ղարաբաղից՝ այնտեղ ապրող հայերով, այնպես էլ Ադրբեջանի հետ սահմանին գտնվող բնակավայրերից։

ՌԴ ԱԳՆ-ն տրամաբանորեն ասում է, որ հենց Հայաստանի գործողություններն են հանգեցնում ՀԱՊԿ-ից նրա դուրս գալուն։ Եվ դա, իհարկե, լրջորեն կազդի Հայաստանի անվտանգության վրա»,-եզրափակել է Ռոժինը։

Այս խորագրի վերջին նյութերը