Ավինյանը 5 օրվա ընթացքում 35 մլն դրամի հատկացում է արել
Մայիսի 31-ի, հունիսի 3-ի եւ հունիսի 4-ի կարգադրությամբ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գումար հատկացնելու վերաբերյալ 4 կարգադրություն է ստորագրել։
Հունիսի 4-ի կարգադրությամբ Ավինյանը «ԵՐԵՎԱՆ» փողային նվագախումբ» ՀՈԱԿ-ին հատկացրել է 5 միլիոն 277 հազար դրամ՝ նվագախմբի հիմնադրման 60 ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ իրականացնելու համար, ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Հունիսի 4-ի մեկ այլ կարգադրությամբ՝ «Նումա» ՍՊԸ-ին, հատկացվել է 13 միլիոն 753 հազար դրամ՝ հունիսի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում, Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում Շառլ Ազնավուրի 100-ամյա տարելիցի շրջանակներում նախատեսվող «Երևանի գինու օրեր» փառատոնի անցկացման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։
«Հայաստանի շախմատի ակադեմիա» ՀԿ-ին հատկացվել է 1 միլիոն 492 հազար հարյուր դրամ՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի սան Դավիթ Մելքոնյանի մասնակցությունը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում կայանալիք ս/թ օգոստոսի 16-ից 21-ը «Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի պատանեկան առաջնությանը» և օգոստոսի 21-ից սեպտեմբերի 2-ը «Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնությանը» ապահովելու համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ «Զանգակ գրատուն» ՍՊԸ-ին էլ հատկացվել է 15 միլիոն դրամ՝ «Մանկական գրքի փառատոն» նախագծի իրականացմանն աջակցության նպատակով:
Ընդհանուր առմամբ, 4 կարգադրությունը միասին՝ 5 օրվա ընթացքում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հատկացրել է 35 միլիոն 522 հազար դրամ։

Աղբյուրը՝ hraparak.am