ՀՀ-ի և Թուրքիայի միջև առողջ երկխոսության մասին խոսելն անհնար է. Պյոտր Կոլչին (տեսանյութ)
Ռուս քաղաքագետ Պյոտր ԿոլչինըAlpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը Թուրքիայի հետ «բավական առողջ երկխոսություն» է վարում:
Փորձագետի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների առանցքային խնդիրը մնում է անփոփոխ՝ անկախ որևէ հայտարարությունից։
«Չնայած մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին բոլոր հայտարարություններին, հայ-թուրքական հարաբերությունների առանցքային խնդիրն անփոփոխ է։ Թուրքիան երբեք չի ճանաչի հայ ժողովրդի Ցեղասպանությունը, որի նախաձեռնողները եղել են մեծամասամբ ժամանակակից թուրքական պետության հիմնադիր հայրերը։ Դա Անկարայի սկզբունքային դիրքորոշումն է, և այն անփոփոխ կլինի։ Եվ ինչ-որ «փոխըմբռնման» գալու համար տվյալ դեպքում միայն հայկական կողմը կարող է «հետ կանգնել»։ Բայց ես կարծում եմ, որ դա ամբողջ հայ ժողովրդի պատմական ուղու սկզբունքային հարցն է։ Եվ նույնիսկ այդ սարսափելի իրադարձության (Հայոց ցեղասպանության) կարգավիճակը վերանայելու մասին խոսակցությունը սոցիալական ցնցումներ կառաջացնի»,-ասել է Կոլչինը։
Այսպիսով, փորձագետը Հայաստանի և Թուրքիայի միջև ինչ-որ լայնածավալ և առողջ երկխոսության մասին խոսելն անհնար է համարում։
«Հնարավոր է, որ տեղային ինչ-որ պայմանավորվածություններ լինեն լոգիստիկայի և առևտրի ոլորտում, բայց Անկարայի և Երևանի հարաբերություններում ինչ-որ արմատական հեղաշրջման մասին խոսել չի կարելի։ Ուստի ինչ-որ երկխոսության, հարաբերությունների կարգավորման մասին հայտարարություններն առաջին հերթին կրում են պոպուլիստական ենթատեքստ և նպատակ ունեն ցույց տալ, որ ամեն ինչ այդքան արդյունավետ է ընթանում, իսկ իրականում ես կասկածում եմ, որ դա կարող է հասցվել ինչ-որ շոշափելի նպատակների»,-եզրափակել է Կոլչինը։
ՀՀ-ի և Թուրքիայի միջև առողջ երկխոսության մասին խոսելն անհնար է. Պյոտր Կոլչին (տեսանյութ)
Ռուս քաղաքագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը Թուրքիայի հետ «բավական առողջ երկխոսություն» է վարում: