Քաղաքական

05.06.2024 15:09


Բաց հարցերը գնալով նվազում են․ որոշ կետերով դրական դինամիկա կա․ Բայրամով

Բաց հարցերը գնալով նվազում են․ որոշ կետերով դրական դինամիկա կա․ Բայրամով

Օրեր առաջ Հայաստանից ստացել ենք խաղաղության պայմանագրի նոր նախագիծ. նշեմ, որ պայմանագրի նախագծի վերաբերյալ ավելի քիչ հարցեր են բաց մնում։ Այս մասին Հունգարիայի իր գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Որոշ կետերով դրական դինամիկա կա»,-նշել է ադրբեջանցի նախարարը։

Նշենք, որ ՀՀ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը