Հ. Հովհաննիսյան. «Լինելու են արտահերթ նախագահական ընտրություններ հերթական խորհրդարանական ընտրությունների տեսքով»
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսում ասել է, թե նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՀՀ նախագահն առաջիկա խորհրդարանական ընտրություններում հանդես է գալու ոչ թե որպես «արբիտր», այլ կողմ։
Ըստ նրա՝ նախքան այս իրավիճակը երկրի նախագահին միշտ հաջողվել է գոնե ձևականորեն ավելի բարձր կանգնել խորհրդարանական ընտրություններից և դրանով իսկ փորձել հանդարտեցնել կրքերը։
–Այս ընտրությունները եզակի են լինելու և կրկնակի ռիսկայնություն են պարունակելու, որովհետև երկրի նախագահը իշխանությունն իր ձեռքում հավերժացնելու նպատակ հետապնդող կուսակցության ղեկավարն է,–նկատել է քաղաքագետը։
Մեջբերելով Գալուստ Սահակյանի խոսքերը, թե Սերժ Սարգսյանն է գլխավորելու ՀՀԿ ցուցակը՝ բանախոսը եզրակացրել է, որ Հայաստանում լինելու են արտահերթ նախագահական ընտրություններ հերթական խորհրդարանական ընտրությունների տեսքով։
–Այդ ընտրությունները փաստորեն դառնալու են նախագահական ընտրությունների առաջին փուլ,–հավելել է նա։

7or.am