Վրաստանի 17 «արևմտամետ» կուսակցություններ միացել են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում հաղթեն և կազմեն... ժամանակավոր կառավարություն
Համատեղ գործողությունների ծրագրի «վրացական խարտիան» ստորագրել են 17 ընդդիմադիր կուսակցություններ և հինգ անկախ պատգամավորներ։
Կանոնադրությունն առաջարկել է Վրաստանի նախագահը։ Նրանք, ովքեր միացել են դրան, համաձայն են ընտրություններում հաղթանակի դեպքում ձևավորել ժամանակավոր անկուսակցական կառավարություն, իրականացնել բարեփոխումներ, վերադարձնել Վրաստանը ԵՄ-ի հետ բանակցությունների և մի քանի ամսից հրաժարվել մանդատներից. խորհրդարանական ընտրություններն ազատ պայմաններում և ժողովրդավարական միջավայրում անցկացնելու համար:
Սաակաշվիլին բանտից հայտարարել է, որ պետք է ոչ միայն համատեղ գործել, այլև գալիք ընտրություններում հանդես գալ միասնական ցուցակով, որպեսզի հաղթանակի ընարավորությունը երաշխավորված լինի:
Սաակաշվիլու առաջարկը ոչ միանշանակ է ընդունվել ընդդիմության կողմից, քանի որ այստեղ ոչ բոլորն են համաձայն հանդես գալ, օրինակ, Սալոմե Զուրաբիշվիլու գլխավորած ցուցակով:
Սաակաշվիլին հասկանում է, որ ընդդիմության շանսը միասնական ցուցակի մեջ է, այլ խնդիր է, որ 17 կուսակցություն համախմբել մեկ տեղ անչափ դժվար գործ է:
Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարեց այն ՀԿ-ների և լրատվամիջոցների հաշիվների վրա կալանք դնելու հնարավորության մասին, որոնք հրաժարվում են ենթարկվել օտարերկրյա գործակալների մասին օրենքին («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»): Բանն այն է, որ մի շարք կազմակերպություններ ավելի վաղ հայտարարել էին, որ չեն գրանցվելու օտարերկրյա գործակալների ռեգիստրում։
Կալաձեն ասել է, որ նրանց սպառնում են ֆինանսական պատժամիջոցներ, որից հետո հաշիվները կսառեցվեն, իսկ կազմակերպությունները չեն կարողանա աշխատել։
Մյուս կողմից, եթե ընդդիմադիր շրջանակները ենթարկվեն այս օրենքին, ապա փաստացի բարոյական պարտություն կկրեն իշխանությունից մինչև ընտրությունները:
Վրաստանում ընթացող այս զարգացումները ցույց են տալիս մեկ բան, որ գալիք ընտրությունները այդ երկրում հարթ չեն անցնելու և կողմերն էլ հույսը չեն դնելու միայն քվեարկությամբ հաջողության հասնելու վրա:
Իվանիշվիլու թիմը, իր վարկանիշը բնակչության շրջանում բարձրացնելու համար, քաղաքական տեսանկյունից դիմել է խորամանկ քայլի. Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ այսօր խորհրդարանում նախաձեռնելու է հակաԼԳԲՏ օրինագծերի փաթեթ։
Այն բաղկացած է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» հիմնական օրինագծից և 17 օրինագծերից, որոնք փոփոխում են գործող օրենսդրությունը, ներառյալ Քաղաքացիական և աշխատանքային օրենսգրքերը: Միևնույն ժամանակ, ԼԳԲՏ-ի և արյունապղծության մասին անընդհատ հիշատակվում են նույն կապակցությամբ։
Վրաստանում ԼԳԲՏ թեման շատ զգայուն է, և դրա բարձրաձայնմամբ իշխող կուսակցությունը հույս ունի իր կողմը գրավել բնակչության պահպանողական հատվածին՝ հոկտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ։
Եվրոպական կառույցները խիստ քննադատելու են այս նախաձեռնությունը, որից հետո պիտի տեսակետ հայտնեն ընդդիմադիր շրջանակները: Եթե նրանք էլ քննադատեն, ապա կկորցնեն հանրության մեծ մասի վստահությունը, իսկ եթե լուռ և չեզոք դիրքորոշում ունենան, ապա իրենց մեջ կառաջանան հակասություններ, և ցույց կտան իրենց թուլությունը:
Բացի այս խնդրից, իշխանությունը պատրաստվում է խոշորամաշտաբ տնտեսական համաձայանագրեր կնքել Չինաստանի հետ, որը խիստ քննադատության է արժանացել ԱՄՆ-ի կողմից:
Ինչպիսին կլինի Վրաստանի ուղին, հայտնի կդառնա այս տարվա աշնանը: Պարզ է մեկ բան. անկախ այդ ընտրությունից, Վրաստանը այս տարի հայտնվելու է խորը ճգնաժամի մեջ, քանզի հանրության մեջ եղած հակասություններն շատ ավելի խորքային բնույթ ունեն, քան դա երևում է մակերեսի վրա: Մի կողմից այդ երկրում գործում է մոտ 15 հազար ՀԿ, որոնք ֆինանսավորվում են ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից, որոնք այս 30 տարիների ընթացքում համոզել են բնակչությանը, որ Վրաստանի ԵՄ անդամ դառնալը պիտի լինի գերնպատակ: Մյուս կողմից՝ նույն վրաց հանրության մեծ մասը գիտակցում է, որ այդ ճանապարին Վրաստանը կարող է հայտնվել ոչ թե Եվրոպայի մեջ, այլ ընկնել Ուկրաինայի օրը՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:
Հենց այս երկու հանրային կարծիքներն էլ ներկայացնում են քաղաքական դաշտում այս երկու բևեռները: Դրան գումարվում են ակտիվ աշխարհաքաղաքական պայքարը Վրաստանում, որն ակներև է դարձել գրեթե բոլորի համար: Անակլիայի նավահանգիստի կառուցումը հանձնել չինական ընկերություններին, դա լոկ տնտեսական որոշում չէր:
Նույնիսկ Աջարիայում թուրքական կապիտալը հետ է մղվել և նրա տեղն զբաղեցրել է չինականը, որը տնտեսական հենք է դարձել Վրաստանի այսօրվա իշխանությունների համար՝ վարել ավելի ինքնուրույն քաղաքականություն, այլ ոչ թե կախված մնալ միայն Վաշինգտոնից, կամ Անկարայից:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am