Կիրանցի բնակիչն իր ձեռքով քանդում է իր տունը, որ ադրբեջանցիներին չմնա
Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները, որոնց տները սահմանազատումից հետո անցնում են ադրբեջանական կողմին, սկսել են քանդել դրանք։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել են գյուղացիները։
Բանն այն է, որ սահմանազատումից հետո գյուղից երկու տուն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։Բնակիչներին իրենց տներն ազատելու համար մինչև հունիսի 24-ը ժամանակ է տրվել։
Տանտերերից Մհերն արդեն սկսել է քանդել իր տունը։Նա չի ցանկանում իր տարիների քրտնաջան աշխատանքով ստեղծած տունը թողնել ադրբեջանցիներին։ Իսկ մյուս տան տերը՝ Խանումը, շարունակում է պնդել, որ չի պատրաստվում իր տունը լքել։
Ավելի վաղ գյուղապետ Կամո Շահինյանը հայտնել էր, որ արդեն հունիսի վերջին ադրբեջանցի սահմանապահները կտեղակայվեն իրենց անցած տարածքներում:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին երկու երկրների սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովների 9-րդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Դրա արդյունքում 1976 թվականի քարտեզների հիման վրա ստորագրվեց մի շարք բնակավայրերի միջև անմիջապես սահմանագծման մասին արձանագրություն-նկարագիր։
Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ՀՀ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Տավուշի մարզի սահմանի հատվածի պահպանությունը ՝ Բերքաբեր գյուղի շրջանում 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս գյուղերի մոտ՝ 4,9 կմ:
Կիրանցի բնակիչն իր ձեռքով քանդում է իր տունը, որ ադրբեջանցիներին չմնա
Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները, որոնց տները սահմանազատումից հետո անցնում են ադրբեջանական կողմին, սկսել են քանդել դրանք։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել են գյուղացիները։
Բանն այն է, որ սահմանազատումից հետո գյուղից երկու տուն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Բնակիչներին իրենց տներն ազատելու համար մինչև հունիսի 24-ը ժամանակ է տրվել։
Տանտերերից Մհերն արդեն սկսել է քանդել իր տունը։ Նա չի ցանկանում իր տարիների քրտնաջան աշխատանքով ստեղծած տունը թողնել ադրբեջանցիներին։ Իսկ մյուս տան տերը՝ Խանումը, շարունակում է պնդել, որ չի պատրաստվում իր տունը լքել։