Լրահոս

18.11.2011 13:20


ԲՀԿ–ական. «Նախկինին խորհուրդ եմ տալիս չխոսել ընտրակաշառքներից»

ԲՀԿ–ական. «Նախկինին խորհուրդ եմ տալիս չխոսել ընտրակաշառքներից»

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է կաշառք բաժանելու մասին Իջևանի նախկին քաղապետ Վարուժան Ներսիսյանի հայտարարություններին(ով պարտվել է ԲՀԿ–ական թեկնածուին), և ասել.

–Ես այս պահին ընդամենը բարեկամաբար խորհուրդ կտամ նախկին քաղաքապետին՝ բացարձակապես իր շահերից չի բխում խոսել ընտրակաշառքների և ոչ օրինական այլ գործողությունների մասին։ Այս պահին այսքանը։ Եթե ինքն ավելին շարունակի խոսել ընտրակաշառքների մասին, բնականաբար կասվի նաև ավելին։ Իջևանում տեղի է ունեցել ընտրություն, ես ինքնս եղել եմ մեր կուսակից անդամ քաղաքապետի թեկնածուի վստահհված անձը, շրջել եմ յոթ ընտրատարածքներով և կարող եմ ասել, որ պահպանվեց Իջևանցու տված քվեն։ Ում որ ընտրել էր Իջևանցին, նա էլ դարձավ քաղաքապետ։

Նաիրա Զոհրաբյանը տարօրինակ զուգադիպություն է համարել նաև Իջևանի քաղաքապետի ընտրություններում իրենց թեկանծուի հաղթանակից հետո Մասիսի քաղաքապետարանի կոմունալ ծառայության ԲՀԿ–ական աշխատակցի ձերբակալությունը։

–Մենք ևս վերլուծելու խնդիրներ ունենք, երբ որ մենք կվերլուծենք տեղի ունեցածը, այդ ժամանակ մեր դիրքորոշումը կհայտնենք,–նշել է ԲՀԿ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը