ԲՀԿ–ն նորմալ կհամարի, եթե թափուր մնացած պաշտոնները ՀՀԿ–ն զբաղեցնի
Մեկ օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «7օր»-ին ասել էր, որ ԲՀԿ-ն պատրաստ է ՀՅԴ-ի նախարարական պորտֆելների ղեկավարությունը ստանձնել։
Այսօր, սակայն, Խ. Գալստյանն ասել է, որ եթե նույնիսկ Դաշնակցության նախարարական 3 տեղերն էլ «հանրապետականները վերցնեն», ապա իրենք դա նորմալ կհամարեն։
-Պրն. Ծառուկյանը երբեք պաշտոնակռիվ չի իրականացրել, երբեք պաշտոնի համար որևիցե առևտրի մեջ չի մտել։ Այնպես որ, եթե հանկարծ այդպես է որոշվել, դա մեզ համար նորմալ է։ Մենք մեր ուժերը կհավաքագրենք, որ ապագա խորհրդարանական և համապետական ընտրություններում, իսկապես, կարողանանք ավելի լուրջ մասնակցություն ունենալ և, հետևաբար, նաև լուրջ նախարարական պաշտոններ ստանձնել,- ասել է Խ. Գալստյանը։