Քաղաքական

03.06.2024 10:23


Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը. Լեմկինի ինստիտուտ

Դիմում ենք Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը. Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն անդրադարձել է Հայաստանում սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի գործողություններին՝ հայտարարելով, որ աջակցում է խաղաղ բողոքի ցույց անելու իրավունքին:

«Մենք դիմում ենք Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի մյուս բոլոր կառավարություններին՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը», - X-ում գրել է կազմակերպությունը:

Լեմկինի ինստիտուտը, վկայակոչելով ՀՀ ոստիկանության տվյալները, նշում է, որ ձերբակալվել է առնվազն 88 մարդ, որոնք փորձել են փակել փողոցները երկրի մայրաքաղաքում՝ ի նշան բողոքի Ադրբեջանին հողեր զիջելու կառավարության ծրագրերի դեմ։

Աղբյուրը հիշեցնում է, որ ցուցարարները վրդովված են Նիկոլ Փաշինյանի՝ անցած ամիս կայացրած որոշումից՝ մի քանի սահմանամերձ գյուղ Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Որոշումը զայրացրել է Հայաստանում շատերին, և խորհրդարանում ընդդիմությունն ասել է, որ կփորձի Փաշինյանի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը