ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հոգևորականի զգեստն անվանել «դերյա» ու հայհոյել է. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)
ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հոգևորականի զգեստն անվանեց «դերյա» ու հայհոյել է: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում Թովմաս Առաքելյանը:
«Մենք «Ազնավուր» հիմնադրամի հետ ունեցել ենք պայմանագիր։ Ես պրոդյուսերն եմ «ՏաԼույս» մանկական երգչախմբի։ Մենք պետք է Գյումրիում ելույթ ունենանք, որը պետք է սկսվեր ժամը 14:00-ին։
Հանկարծ զանգում է ԿԳՄՍ փոխնախարար ներկայացող պատասխանատուն և անշնորհք կերպով ասում է՝ ելույթ չպիտի ունենաք և 12:00-ին է համերգը ու կես ժամից պետք է ելույթ ունենաք։
Ես իրենց ասել եմ պետբյուջեից եք սնվում ու այս երկրում իշխանություն չունեք։ Երբ եկա դեպքի վայր, դեմագոգիան շարունակվել է։ ԿԳՄՍ պատասխանատուն իմ հոգևորականի զգեստն անվանել է «դերյա»։Ես իրեն ասել եմ, որ անշնորհք ես ու անդաստիարակ, քանի որ հոգևորականի զգեստը ծաղրելն անդաստիարակություն է: Այնուհետև ինքը ասեց արի ականջիդ բան եմ ասում, դե ես էլ մտածեցի, կարող է ասի, որ իրեն վերևներից են ճնշում,դրա համար է այդպես վարվում, բայց նա իմ ականջին հայհոյեց: Ես իրեն փոխադարձ չեմ հայհոյել, որովհետև իմ բերանից հայհոյանք չի հնչում»,-ասել է Առաքելյանը։
ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հոգևորականի զգեստն անվանել «դերյա» ու հայհոյել է. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)
ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հոգևորականի զգեստն անվանեց «դերյա» ու հայհոյել է: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում Թովմաս Առաքելյանը:
«Մենք «Ազնավուր» հիմնադրամի հետ ունեցել ենք պայմանագիր։ Ես պրոդյուսերն եմ «ՏաԼույս» մանկական երգչախմբի։ Մենք պետք է Գյումրիում ելույթ ունենանք, որը պետք է սկսվեր ժամը 14:00-ին։
Հանկարծ զանգում է ԿԳՄՍ փոխնախարար ներկայացող պատասխանատուն և անշնորհք կերպով ասում է՝ ելույթ չպիտի ունենաք և 12:00-ին է համերգը ու կես ժամից պետք է ելույթ ունենաք։
Ես իրենց ասել եմ պետբյուջեից եք սնվում ու այս երկրում իշխանություն չունեք։ Երբ եկա դեպքի վայր, դեմագոգիան շարունակվել է։ ԿԳՄՍ պատասխանատուն իմ հոգևորականի զգեստն անվանել է «դերյա»։ Ես իրեն ասել եմ, որ անշնորհք ես ու անդաստիարակ, քանի որ հոգևորականի զգեստը ծաղրելն անդաստիարակություն է: Այնուհետև ինքը ասեց արի ականջիդ բան եմ ասում, դե ես էլ մտածեցի, կարող է ասի, որ իրեն վերևներից են ճնշում,դրա համար է այդպես վարվում, բայց նա իմ ականջին հայհոյեց: Ես իրեն փոխադարձ չեմ հայհոյել, որովհետև իմ բերանից հայհոյանք չի հնչում»,-ասել է Առաքելյանը։