Չինաստանը մեր տարածաշրջանում դառնում է խոշոր խաղացող և բոլոր երկրների հետ կնքել է ներդրման համաձայնագրեր, բացի Հայաստանից. ինչու՞
Ռուս-արևմտյան մեծ հակամարտության ֆոնին շատ դիտորդներ նկատում են, որ Չինաստանը հետևողականորեն իր ազդեցությունն է մեծացնում Միջին Արևելքում և Կովկասում:
Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի և Թունիսի միապետներն ու նախագահները, արաբ նախարարները, տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ և արաբական աշխարհի բազմաթիվ բիզնես ներկայացուցիչներ հավաքվել էին Պեկինում, որը մի քանի օր դարձել էր համաշխարային բիզնեսի կենտրոն:
Չինական միլիարդավոր ներդրումները, բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտադրության, նոր տեխնոլոգիաների և տիեզերական արդյունաբերության ոլորտում համագործակցության գործարանները դեռ ողջ ցանկը չեն, որտեղ Չինաստանի համագործակցությունը արաբական երկրների հետ օրեցօր ուժեղանում է: Չնայած Վաշինգտոնի դժգոհությանը, որը չի կարող որևէ բան հակադրել Պեկինի այս ընդլայնմանը դեպի միջինարևելյան տարածաշրջան։
Չինաստանի այս հաջողության գրավականը նույնիսկ հայտնի է, քանի որ Պեկինը հավատարիմ է քաղաքականությանը, որտեղ կա զրո բողոք արաբական երկրների ներքաղաքական խնդիրների վերաբերյալ և զրո քաղաքական ճնշում, այլ կերպ ասած՝ չինացիները տրամադրում են ներդրումներ, առանց քաղաքական պայմաններ թելադրելու: Պեկինի միակ պայմանը հակաչինական քաղաքական խաղերի մեջ չմտնելն է:
Արաբներն անկեղծորեն շոյված են այս վերաբերմունքից, քանի որ արաբական արևելքում ամերիկացիները սովոր են իրենց հետ բոլորովին այլ կերպ վարվել՝ իրենց համագործակցության ամեն քայլը քաղաքական պայմանների հետ շաղկապելով:
Սակայն վերջին ժամանակներս Պեկինն ավելի հեռուն է գնացել իր ազդեցությունն ուժեղացնելու գործում: Նրան հաջողվել է կյանքի կոչել Սաուդյան Արաբիայի և Թեհրանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքումը, ինչը իսկական սենսացիա էր տարածաշրջանի երկրների համար:
Պեկինը հաջողեց այդ հարցում այն պատճառով, որ կարողացավ առանձին վերցրած Իրանի և Սաուդյան Արաբիայի հետ հաստատել սերտ և վստահելի հարաբերություններ:
Իրանի հետ կնքեց համաձայնագիր, որի համաձայն 20 տարվա ընթացքում Չինաստանը մոտ 400 մլրդ դոլարի ներդրումներ կիրականացնի այդ երկրի տնտեսության մեջ, ամբողջությամբ վերափոխելով Իրանի տնտեսական համակարգը:
Իսկ Սաուդյան Արաբիայի հետ կարողացավ խորացնել ռազմական համագործակցությունը, Պեկինին հաջողվել է ամուր տեղ գրավել «սրբությունների սրբավայրում»՝ Սաուդյան Արաբիայի հրթիռային ծրագրում, որտեղ մինչ այդ մենաշնորհային դիրք ունենին ամերիկացիները:
Չինաստանի մասնակցությամբ և չինական տեխնոլոգիաների կիրառմամբ սաուդյան բալիստիկ հրթիռների արտադրության գործարանի շինարարությունը մոտենում է ավարտին։ Սա նշանակում է, որ թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի «ՏԵՍԻԼ-2030» ծրագրի կարևոր տարրը գրեթե ավարտված է։ Նա այս հարցում խաղադրույք կատարեց Պեկինի վրա և ի վերջո հաղթեց: Սա աննկատ չմնաց արաբական արևելքում և կարող է օրինակ ծառայել բոլորի համար:
Սակայն Չինաստանը միայն Միջին արևելքով չի սահմանափակվում:
Ո՞րն է Չինաստանի գլխավոր ռազմավարական նպատակները
Այսօր Չինաստանի գլխավոր խնդիրը Մետաքսի նոր ճանապարհների նախագիծն է, որը կարող է առաջիկա տարիներին հաստատել չինական հեգեմոնիա ողջ Աշխարհում: Սա իրենց գլխավոր նպատակն է, որը մեկնարկել է Սի Ծինփինը 2013 թվականին, որի միջոցով Չինաստանը մտադիր է մեծ ներդրումներ կատարել արտասահմանում ենթակառուցվածքային նախագծերում, օգտագործել ռեսուրսները և ապահովել դրանց առաքումը։ Նոր Մետաքսի ճանապարհները նպատակ ունեն մուտք գործել համաշխարհային շուկա, սակայն հատկապես բաղձալի են Չինաստանի առաջատար տնտեսական գործընկեր Եվրամիության կողմից:
Հաստատված են Պեկինի կողմից տարածաշրջանի մատակարարման երկու հիմնական առանցքները, որոնք տանում են դեպի ԵՄ՝ Դույսբուրգի առանցքը՝ Գերմանիայի առաջին գետային նավահանգիստը, նախկին արդյունաբերական քաղաքը, որը դառնալու է այդ կապող երկաթուղային գծերի վերջնակետը:
Մի ուղությունը դա Ղազախստանով, Ռուսաստանի տարածքով է, մյուսը՝ Իրանի և Կովկասի միջոցով է:
Հենց այդ պատճառով էլ Չինաստանը համաձայնվել է Իրանում մեծ ներդրումներ իրականացնել:
Իրանից դեպի Եվրոպա այդ ուղին ենթադրվում է, որ կարող է անցնել երկու ճյուղով,- Ադրբեջանով և Հայաստանով:
Հասկանալի պատճառներով՝ Չինաստանի այս ծրագիրը դուր չի գալիս Վաշինգտոնին, որը տարբեր պատրվակներով, փորձում է խափանել այն:
Կովկասում հանգուցային երկիրը Վրաստանն է, որտեղ Չինաստանը հսկայական ներդրումներ է իրականացնում: Ամենակարևորը, Պեկինին հաջողվել է համաձայնության գալ Թբիլիսիի հետ Անակլիա նավահանգստի շահագործման հարցում, որի վրա աչք ունեին նույն ամերիկացիները:
Անցած տարի ամռանը Վրաստանի վարչապետը պատմական այց կատարեց Չինաստան, որտեղ ռազմավարական գործընկերության մասին երկկողմ համաձայնագրի ստորագրվեց: Ընդունված համատեղ հայտարարության մեջ կողմերը պարտավորվեցին կայուն և երկարաժամկետ զարգացնել ռազմավարական համագործակցությունը առևտրի և էներգետիկայի ոլորտում։ Չինաստանը Վրաստանի հինգ առևտրային գործընկերներից մեկն է, որը 2017 թվականին դարձավ Հարավային Կովկասի առաջին երկիրը, որի հետ Պեկինը ստորագրեց ազատ առևտրի համաձայնագիր։
Դրանից հետո կատարվեց երկրորդ պատմական քայլը, այն է՝ որոշում կայացվեց, որ Անակլիա խորջրյա նավահանգիստը կկառուցի China Communications Construction Company Limited չինական ընկերությունը։
Այս քայլը երկրաշարժի դեր կատարեց վրաց-ամերիկյան հարաբերություններում, քանի որ նախապես հենց ամերիկացիներն էին ուզում ստանձնել այդ դերակատարումը: Ավելին, ամերիկացիները ուզում եին կառուցել ամերիկյան ռազմածովային կայան:
«Կարծում եմ, որ Անակլիայի նախագիծը շրջադարձային կլինի մեր համագործակցության համար «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության և Միջին միջանցքի շրջանակներում», - հայտարարեց վերջերս Վրաստանում Չինաստանի դեսպան Չժոու Ցզյանը:
Այսօր, գրեթե ոչ ոք չի կասկածում, որ գալիք խորհրդարանական ընտրություններում, ԱՄՆ-ն ամեն ինչ ուզում է անել, որ իշխանափոխություն կարողանա իրականացնել, որպեսզի նաև կարողանա խափանել Չինաստանի ծրագրերը այդ երկրում:
Այսօրվա Վրաստանի իշխանության համար գլխավոր խնդիրն է Վրաստանը դարձնել անդրկովկասյան ուղիների փոքրիկ հանգույց, իսկ այդ երկրի ընդդիմության գլխավոր նպատակ է այդ երկիրը դարձնել «երկրորդ Ուկրաինա», որպեսզի շարունակի պատերազմել Ռուսաստանի դեմ նաև «վերջին վրացու միջոցով», ինչպես որ կատարվում է Ուկրաինայում:
Հայսկանալի է, որ այս շղթայում Իրանի հետ պակասում են Ադրբեջանն ու Հայաստանը:
Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև բացվեն նաև երկաթուղային կապերը, ապա երկու երկրները կարող են շահել, քանի որ Չինաստանի ներդրումների պակաս չի լինի: Կարևոր է, որ այդ կապերը չհայտնվեն ամերիկացիների վերահսկողության տակ: Քանի որ դա կխոչընդոտի չինական ծրագրերին:
Արդյունքում Ադրբեջանը կստանա կապ Նախիջևանի հետ Մեղրիով, իսկ Հայաստանի, Իրանի հետ՝ Նախիջևանով:
Բայց այս ծրագրերին խիստ դեմ է ԱՄՆ-ն, քանի որ դրանից հետո տարածաշրջանը վերջնականապես կհայտնվի Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի ազդեցության տակ:
Ահա հենց այդ պատճառով են ընթանում կատաղի պայքարները Վրաստանում և Հայաստանում:
Ի՞նչ կարող է շահել Հայաստանը Չինաստանի այս ծրագրերից
Չինաստանը Հայաստանը համարում է իր շահերի համար ռազմավարական տարածք, Վրաստանի օրինակով:
Վերջին մի քանի տարիների ընթացքում (սկսած հատկապես 2014-2015 թվականներից) Չինաստանը Հայաստանի Հանրապետությունում վարում է բավականին ակտիվ քաղաքականություն։ Վերջին տարիներին Հայաստանում բացվել են չինարենի ուսումնասիրության կենտրոններ, գործում է Կոնֆուցիուսի ինստիտուտը, Երևանում բացվել է չինական դպրոց։ Այս ամենը պետք է դիտարկել չինական փափուկ ուժի համատեքստում։
Սակայն լուրջ տնտեսական ներդրումային ծրագրեր դեռ չկան: Փաշինյանի իշխանությունը միացավ, այսպես կոչված «Կրոնական ազատության միջազգային դաշինք-ին», որն ձևավորվել էր ԱՄՆ-ի նախաձեռնությամբ և հետապնդում էր ակնհայտ հակաչինական նպատակներ:
Այս քայլով Փաշինյանը ցույց տվեց, որ ինքը հետաքրքրված չէ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, քանի որ իր գլխավոր «գործընկերը» ԱՄՆ-ն է:
Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում չինական ներդրումներ դեռ չեն սպասվի, իսկ Պեկինը իր զարգացման ծրագրերը կկապի Ադրբեջանի հետ, որպեսզի այդ երկրի միջոցով դեպի Վրաստան կառուցի իր «Մետաքսի ուղին»:
Այսպիսով կարող ենք արձանագրել հետևյալը,-
Առաջին
Փաշինյանի կողմից հռչակված «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կամ կյանքի չի կոչվի, կամ էլ այն կարող է կյանքի կոչվել, առանց Հայաստանի
Երկրորդ
Փաշինյանի պատկերացրած խաղաղության նախագիրը չունի երաշխավոր հայկական կողմի համար: Ինչը նշանակում է, որ այն կյանքի չի կարող կոչվել, իսկ եթե այս անորոշությունը երկարի, ապա կարող է բռնկվել նոր պատերազմ՝ Հայաստանի համար ողբերգական հետևանքներով:
Այսինքն, կարող ենք արձանագրել, որ Փաշինյանը չի կարող տալ Հայաստանին
Ո՛Չ ԻՐԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, Ո՛Չ ԷԼ՝ ԻՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ zham.am