Ամերիկյան դատարանը Տիմոշենկոյից 18 մլն դոլար է պահանջում
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նախկինում ղեկավարած «Ուկրաինայի միասնական էներգահամակարգ» ընկերությունը 18,3 մլն դոլար է պարտք ամերիկյան «Universal Trading and Investment Company»–ին։ Ամերիկյան ընկերությունը նման հայցով դիմել է Նյու Յորքի դատարան՝ պահանջելով, որ Տիմոշենկոն վճարի այդ գումարը։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։
Ամերիկյան դատարանն արդեն ուղարկել է ծանուցումը Ուկրաինա՝ Տիմոշենկոյի քննչական մեկուսարան։ Ուկրաինայի՝ բանտարկության մեջ գտնվող նախկին վարչապետը պետք է արձագանքի ծանուցումը ստանալուց հետո 21 օրվա ընթացքում։