ՀՀ-ն չի մասնակցում Ալմաթիում մեկնարկած ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին (տեսանյութ)
Հայաստանը չի մասնակցում Ալմաթիում մեկնարկած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Յուրի Շուվալովի խոսքերը։
«Ալմաթիում սկսվում է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որին Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցում, սակայն Հայաստանը դեմ չէ, որ որոշումները կայացվեն սահմանափակ ձևաչափով»,-նշել է Շուվալովը։
Միջոցառումն անցկացվում է ՀԱՊԿ-ում Ղազախստանի նախագահության շրջանակներում։ Հաղորդվում է, որ մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացմանը վերաբերող հարցեր։