Կարծիք

31.05.2024 11:05


Թուրքիայում առաջարկում են, որ Փաշինյանին պաշտպանեն թուրքական հատուկ նշանակության ուժերը

Թուրքիայում առաջարկում են, որ Փաշինյանին պաշտպանեն թուրքական հատուկ նշանակության ուժերը

Սրբազան պայքարի մեկնարկից հետո Թուրքիայում այնքան են անհանգստացած Հայաստանի դե-ֆակտո վարչապետի ճատակագրով, որ քաղաքական դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները վերջին օրերին հանդես են գալիս վերջինիս աջակցող հայտարարություններով։

Այսպես, Թուրքիայում գործող ամենահայտնի ու մեծ լսարան ունեցող զլմ-ներից մեկի՝ Independent Türkçe-ի գլխավոր խմբագիր և հայտնի լրագրող Նևզաթ Չիչեքը երեկ իր հարցազրույցում ասել է, որ.

«Շատ անկեղծ լինեմ, … Հայաստանի ղեկավարին (նկատի ունի՝ Փաշինյանին) պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը (Թուրքիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը)»։

Տեսանյութը կարող եք գտնել իմ թելեգրամ ալիքում՝ t.me/varuzhandragoman

Հիշեցնեմ, որ Սրբազան պայքարի դեմ են արտահայտվում նաև Ադրբեջանում, որտեղից ևս առաջարկում են փաշինյանին աջակցելու համար զորքեր ուղարկել Հայաստան։

Տեղեկացե՛ք, թե ովքեր են աջակցում Հայաստանի իշխանությանը և տեղեկացրե՛ք այլոց։

Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը