Տեսանելի ապագայում ոչ մի երկիր հայերի համար ընդունակ չէ փոխարինել ՌԴ-ի հետ հարաբերությունները. Զատուլին (տեսանյութ)
Համոզված եմ, որ տեսանելի ապագայում ոչ մի երկիր ընդունակ չէ հայերի և հայ ժողովրդի համար փոխարինել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները։ Դրա մասին ռուս-հայկական միջազգային «Լազարև ակումբի» վեցերորդ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Կոնստանտին Զատուլինի կարծիքով՝ Ռուսաստանի վրա պատասխանատվությունը բարդելու փորձը Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ բոլոր կապերը խզելու անհրաժեշտության մասին մտքի շարունակությունն է։ Ըստ նրա՝ հայ ժողովրդի ինքնորոշման կամքի դեմ բռնություն է իրականացվել։
«Երբ Ռուսաստանը պայքարում է իր գոյության համար՝ դիմակայելով Ռուսաստանի դեմ միավորված Արևմուտքին, այդ նույն պահին մեր դաշնակից Հայաստանը դավաճանում է այն ամենին, ինչ կապված է մեր համագործակցության հետ։ Ես չեմ կարող համաձայնվել դրա հետ»,-շեշտել է Զատուլինը։

Աղբյուրը՝ news.am