Քաղաքական

31.05.2024 09:15


Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, չի տեղավորվում աշխարհի շատ հայերի գիտակցության մեջ․ Կոնստանտին Զատուլին (տեսանյութ)

Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, չի տեղավորվում աշխարհի շատ հայերի գիտակցության մեջ․ Կոնստանտին Զատուլին (տեսանյութ)

ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ռուս-հայկական «Լազարյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը։

«Նախ ուզում եմ ասել, որ պաշտոնապես դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը հարևան պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների գործընթաց է։ Ռուսաստանը չի կարող միջամտել այդ գործընթացներին։ Այստեղ ռուս-հայկական «Լազարյան ակումբի» նիստին հավաքվել էին ինչպես հասարակական գործիչներ, այնպես էլ քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու այս հարցը։ Իհարկե, չենք կարող չլսել այն մեծ անհանգստությունը, որն իրականում մարդկանց հասցրեց վերջին սահմանագծին և ստեղծեց «Տավուշ հանուն հայրենիքի» շարժումը: Պարզ է, որ այն ամենն, ինչ տեղի է ունենում երկրում, չի տեղավորվում Հայաստանում ապրող շատ հայերի, Հայաստանի քաղաքացիների և Ռուսաստանի հայազգի շատ քաղաքացիների գիտակցության մեջ:

Ես ոչ մի կերպ փորձագետ չեմ միջազգային իրավունքի հարցերում, ես իրավաբան չեմ, բայց կարող եմ ասել, որ ամեն դեպքում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը պետությունների միջև պայմանավորվածությունների հետևանք է։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանի պետությունը գնում այդ պայմանավորվածություններին։ Սա հարց է Հայաստանի գործող կառավարությանը։ Եվ այդ հարցին ներկայիս կառավարությունը պետք է պատասխան տա իր ժողովրդի առաջ։ Ահա և այն ամենը, ինչ կարելի է ասել այդ կապակցությամբ»,-ընդգծել Է Կոնստանտին Զատուլինը։

Այս խորագրի վերջին նյութերը