Քաղաքական

30.05.2024 13:22


Իսրայելում անհանգստացա՞ծ են, որ Փաշինյանը Հայաստանում կարող է կորցնել իշխանությունը

Իսրայելում անհանգստացա՞ծ են, որ Փաշինյանը Հայաստանում կարող է կորցնել իշխանությունը

Հրեական Լեմկինի ինստիտուտի կոչը՝ ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին Բաքվի բանտից, անհանգստացրել է ոչ միայն Ալիևի իշխանությանը, այլև որոշ իսրայելական քաղաքական շրջանակների, որոնք չեն էլ թաքցնում, որ ուզում են, որ Ադրբեջանը դառնա «երկրորդ Իսրայելը Անդրկովկասում», որպեսզի երկրորդ ճակատ կարողանա բացել Իրանի դեմ:

Այսպես, հայտնի իսրայելցի արևելագետ, Բար-Իլան համալսարանի Բեգին-Սադաթ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, պրոֆեսոր Մորդեխայ Քեյդարը , «The Jerusalem Post» թերթում հրապարակված հոդվածում նշել է, թե Ռաիսիի մահը ինչպես կարող է ազդել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների վրա:

Քեյդարը չի էլ թաքցնում, որ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում ամեն ինչ անում է, որ Ադրբեջանը դառնա տարածաշրջանի հիմնական խաղացողը, ինչը, բնականաբար դուր չի գալիս, ո՛չ Մոսկվային, ո՛չ էլ Թեհրանին:

Ըստ իսրայելցի պրոֆեսորի՝ Ռաիսիի մահը կարող է դրական ազդել Ադրբեջանի վրա, սակայն Հայաստանում թափ առած ազգային շարժումը կարող է խափանել, ոչ միայն Ադրբեջանի, այլև Իսրաելի ծրագրերը:

Փորձագետը, կարծես պատասխանելով հրեական Լեմկինի ինստիտուտին, նշել է, թե իբր Մոսկվայի և Թեհրանի ծրագրերի մեջ ակտիվ դեր էր կատարում նաև հայ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանը, ով այսօր գտնվում է Բաքվի բանտում:

Այն, որ նրա բանտում գտնվելը ուղակի ձեռնտու է նաև Նիկոլ Փաշինյանին, գրեթե ոչ ոք չի էլ հերքում: Պարզվում է, որ այդ հարցն ունի ոչ միայն ներհայաստանյան, այլև արտաքին բաղադրիչ և հենց այդ պատճառով էլ, ոչ Ալիևին, ոչ էլ Փաշինյանին շահավետ չէ, որ Վարդանյանը դուրս գա բանտից:

Ըստ իսրայելցի փորձագետի, Վարդանյանը կապող օղակներից մեկն էր, Մոսկվայի և Թեհրանի միջև տարբեր հարցերում, այդ թվում նաև զենքի առևտրի ոլորտում:

Սակայն այդ փորձագետի կողմից հոդվածով հանդես գալու գլխավոր նպատակը այն էր, որ վերջերս Լեմկինի ինստիտուտը կոչով դիմել էր, որպեսզի հայ գերիները ազատ արձակվեն Բաքվի բանտից, ինչը մտահոգել էր, ոչ միայն Ալիևի իշխանությանը, այլև իսրայելական այն շրջանակներին, ովքեր թանկ են գնահատում իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները:

Փաշինյանի քայլերն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացքի ուղղության շուրջ նոր ու նոր փաստեր են ի հայտ գալիս, որտեղ երևում է, թե ովքեր են իրականում շահագրգրված, որպեսզի տարածաշրջանում հաստատվի Ադրբեջանի մենիշխանությունը մյուս երկրների և հատկապես Հայաստանի հաշվին:

Վրաստանի իշխանությունները քաջ գիտակցել են այս հանգամանքը և նպատակ են դրել դուրս գալ այս վիճակից՝ օգտվելով նաև Չինաստանի օգնությունից:

Հայաստանի իշխանությունը ճիշտ հակառակը՝ ի հաշիվ հայկական շահերի, փորձում է կյանքի կոչել օտար երկրների օրակարգը, որոնք նույնիսկ կարող են սպառնալ Հայաստանի գոյությանը:

Իսկ դա ունի մեկ անուն. պետական դավաճանություն, որի համար ենթադրվում է պատասխանատվություն:

Այսօրվա համաժաղովրդական շարժումը Հայաստանում դրա գլխավոր գործոնն է, որը, եթե չպսակվի հաջողությամբ, ապա երկիրը կարող է կորցնել իր պետականությունը՝ դրանից բխող հետևանքներով:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը