Քաղաքական

30.05.2024 11:41


«Ուզում են ճնշեն արդար բողոքի ակցիա իրականացնողներին». ոստիկանները քաղաքացու են բերման ենթարկել

«Ուզում են ճնշեն արդար բողոքի ակցիա իրականացնողներին». ոստիկանները քաղաքացու են բերման ենթարկել

Ավտոմեքենաներով քաղաքացիները գտնվում են Հանրապետության հրապարակում արդեն, իսկ ոստիկանությունը հատուկ տարհանման ծառայության միջոցով դուրս է հանում մեքենաները, որոնց թույլ չէին տվել առաջանալ։

Սակայն ինչպես Բագրատ Սրբազանն էր ասել, եթե թույլ չտան առաջանալ, անջատեն մեքենայի շարժիչը և դուրս գան մեքենայից։

Ոստիկանները քաղաքացու բերման ենթարկեցին, ով լրագրողներին ասաց, թե որևէ օրինական պահանջ չեն հնչեցրել։

«Հավանաբար, ընթացող բողոքի գործողությունների արդյունքում ռեժիմը խուճապի մեջ է, փորձում են բոլոր եղանակներով ճնշեն, բայց իրենց մոտ չի ստացվելու։ Ուզում են ճնշեն արդար բողոքի ակցիա իրականացնողներին՝ մինչև հողերը հանձնելով մինչև Մեղրի, Սիսիան ու Երախս գնան»,-ասել է քաղաքացին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը