Փաշինյանի իշխանության ամեն օրը նվաստացում է Ռուսաստանի համար Կովկասում և ամբողջ Արևելքում. Զատուլին
Փողոցային ցույցերով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ամբողջովին փոխել է դեմքը և ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ։Նա իրավապահ մարմիններն օգտագործում է ցուցարարներին ճնշելու համար, իսկ նրանք շարունակում են բողոքել. այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ռուսական Առաջին ալիքի եթերում:
«Փաշինյանը, կանգնելով ոչ միայն ռուս-հայկական հարաբերությունները, այլ նախևառաջ հենց Հայաստանի շահերը դավաճանելու այս ճանապարհին, մենակ թողեց հայրենակիցներին Լեռնային Ղարաբաղում: Հրաժարվեց նրանցից, ըստ էության թողեց նրանց, դավաճանեց: Տեղի ունեցավ հայերի գաղթ Լեռնային Ղարաբաղից: Այսօր նա Ադրբեջանի հետ սակարկում է բուն Հայաստանի տարածքը, որտեղ որոշ գյուղեր արդեն համարվում են վիճելի և պետք է փոխանցվեն Ադրբեջանին»,-ասել է Զատուլինը:
Խոսելով Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանի առաջնորդած Տավուշը հանուն հայրենիքի շարժման բողոքի ակցիաների մասին՝ նա նշել է, որ Փաշինյանը սրան պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու հասցեին մեղադրանքներով:
«Ինչ վերաբերում է այս իրավիճակում մեր պահվածքին... Պարոն Փաշինյանի իշխանության ամեն օրը նվաստացում է Ռուսաստանի համար Կովկասում և ամբողջ Արևելքում, որովհետև նա մեր նախագահի հետ հանդիպումից հետո, առանց ամոթի վիրավորում է Ռուսաստանը, նրա վրա է բարդում իր բոլոր մեղքերը: Նա փորձում է հայ ժողովորդի ցասումն ուղղել դեպի Ռուսաստան»,-ասել է Զատուլինը:
Նրա կարծիքով՝ Մոսկվան պետք է հստակ հասկացնի, որ պարզ տեսնում է Փաշինյանի մտադրությունները:
«Իրականում չի կարելի ամուր հարաբերություններ կառուցել պետության հետ, որի կառավարությունը ոգեշնչվում է ձեր հետ կապերը խզելու գաղափարով»,-ասել է պատգամավորը:
Փաշինյանի իշխանության ամեն օրը նվաստացում է Ռուսաստանի համար Կովկասում և ամբողջ Արևելքում. Զատուլին
Փողոցային ցույցերով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ամբողջովին փոխել է դեմքը և ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ։ Նա իրավապահ մարմիններն օգտագործում է ցուցարարներին ճնշելու համար, իսկ նրանք շարունակում են բողոքել. այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ռուսական Առաջին ալիքի եթերում:
«Փաշինյանը, կանգնելով ոչ միայն ռուս-հայկական հարաբերությունները, այլ նախևառաջ հենց Հայաստանի շահերը դավաճանելու այս ճանապարհին, մենակ թողեց հայրենակիցներին Լեռնային Ղարաբաղում: Հրաժարվեց նրանցից, ըստ էության թողեց նրանց, դավաճանեց: Տեղի ունեցավ հայերի գաղթ Լեռնային Ղարաբաղից: Այսօր նա Ադրբեջանի հետ սակարկում է բուն Հայաստանի տարածքը, որտեղ որոշ գյուղեր արդեն համարվում են վիճելի և պետք է փոխանցվեն Ադրբեջանին»,-ասել է Զատուլինը:
Խոսելով Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանի առաջնորդած Տավուշը հանուն հայրենիքի շարժման բողոքի ակցիաների մասին՝ նա նշել է, որ Փաշինյանը սրան պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու հասցեին մեղադրանքներով:
«Ինչ վերաբերում է այս իրավիճակում մեր պահվածքին... Պարոն Փաշինյանի իշխանության ամեն օրը նվաստացում է Ռուսաստանի համար Կովկասում և ամբողջ Արևելքում, որովհետև նա մեր նախագահի հետ հանդիպումից հետո, առանց ամոթի վիրավորում է Ռուսաստանը, նրա վրա է բարդում իր բոլոր մեղքերը: Նա փորձում է հայ ժողովորդի ցասումն ուղղել դեպի Ռուսաստան»,-ասել է Զատուլինը:
Նրա կարծիքով՝ Մոսկվան պետք է հստակ հասկացնի, որ պարզ տեսնում է Փաշինյանի մտադրությունները:
«Իրականում չի կարելի ամուր հարաբերություններ կառուցել պետության հետ, որի կառավարությունը ոգեշնչվում է ձեր հետ կապերը խզելու գաղափարով»,-ասել է պատգամավորը:
Աղբյուրը՝ tert.am