Քաղաքական

29.05.2024 15:30


«Մայր Հայաստանի» դատական հայցն՝ ընդդեմ ՔՊԿ-ական Տիգրան Ավինյանի (տեսանյութ)

«Մայր Հայաստանի» դատական հայցն՝ ընդդեմ ՔՊԿ-ական Տիգրան Ավինյանի (տեսանյութ)

«Մայր Հայաստանը» դատական կարգով վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունները ստանձնելու իրավաչափությունը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Հայաստանի օրվա իշխանությունը լեգիտիմ չէ։ Այդ ոչ լեգիտիմությունը տարածվել է վերից վար։ Սկսած Նիկոլ Փաշինյանից վերջացրած քպկ–ական ամենամանր պաշտոնյայով: Իրենք աթոռները զբաղեցնում են՝ չունենալով դրա համար անհրաժեշտ գիտելիքներ կամ խախտելով օրենքը։ Մասնավորապես խոսքը վերաբերում է Տիգրան Ավինյանին։ Նա քաղաքապետի լիազորությունները ստանձնել է օրենքի խախտումով։

«Մայր Հայաստան» խմբակցությունը վիճարկում է Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունները ստանձնելու իրավաչափությունը դատական կարգով։

Ինչպես հայտնի է, Ավինյանի գերթանկարժեք երդման արարողության ժամանակ Երևանի ավագանու նիստում քվորում չի ապահովվել, հետևաբար՝ նա չէր կարող ստանձնել քաղաքապետի լիազորությունները։

Մենք պահանջում ենք ոչ իրավաչափ ճանաչել ավագանու 2023թ․ հոկտեմբերի 13–ին տեղի ունեցած Երևանի քաղաքապետի երդման արարողության հատուկ նիստը»:

Այս խորագրի վերջին նյութերը