ԲՀԿ–ն հիմնվելու է երևանցու բարձր ինքնագիտակցության վրա
«Ինչպես եք պայքարելու ընտրակաշառքների դեմ»,- «7օր»-ի հարցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը պատասխանել է, որ պայքարի լավագույն միջոցը բացատրական աշխատանքն է։
-Ես հաստատ համոզված եմ՝ մեր երևանցին իր գիտակցությամբ այն աստիճանի բարձր մակարդակի վրա է գտնվում, որ այդ ընտրակաշառքները նույնիսկ վերցնելով՝ ինքը կգնա ու իր խղճի ու կամքի մտոք ընտրություն կկատարի,- ասել է Խ. Գալստյանը՝ ընտրակաշառք տվողներին էլ կոչ անելով իրենց գումարներն ավելի նպատակային ծախսել։
Նա հերքել է նաև ԲՀԿ-ի կողմից, առողջապահական ծրագրեր իրականացնելու միջոցով, ընտրակաշառքի մեղադրանքները, ասելով, որ Գագիկ Ծառուկյանը նմանատիպ ակցիաներ, անկախ ընտրություններից, պարբերաբար իրականացնում է, իսկ Էրեբունի և այլ բժշկական կենտրոնների առողջապահական ակցիաները ոչ թե պետական բյուջեի, այլ տվյալ բժշկական կենտրոնի միջոցների հաշվին են կատարվում։
Խ. Գալստյանի վստահեցմամբ՝ «ապատեղեկատվական կարգի քարոզչական հնարքներից մեկն է» նաև ԲՀԿ-ի կողմից 5000-ական դրամ բաժանելու տեղեկատվությունը։
-Այդ 5000 դրամն արժեզրկված է և իրականում իր նպատակին չի ծառայում,- ասել է նա։
Ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար ԲՀԿ կենտրոնական շտաբում էլ օպերատիվ արձագանքման խումբ է լինելու։