Քաղաքական

29.05.2024 11:28


Շրջաբերական. Փաշինյանը Սարդարապատում պետք է լիներ ժամը 9:00-ին

Շրջաբերական. Փաշինյանը Սարդարապատում պետք է լիներ ժամը 9:00-ին

Yerkir.am-ի ձեռքի տակ է հայտնվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից ԱԺ-ում շրջանառնված փաստաթուղթ, որի համաձայն՝ մայիսի 28-ին Հանրապետության տոնի առիթով Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում միջոցառումը պետք է տեղի ունենար առնվազն ժամը 9:00-ից ոչ ուշ, քանի որ Ազգային ժողովի կողմից տրամադրած տրանսպորտային միջոցները պետք է շարժվեին մայիսի 28-ին, ժամը 07։30-ին, իսկ ովքեր մեկնելու էին ծառայողական և անձնական օգտագործման փոխադրամիջոցներով՝ պետք է Սարդարապատի հուշահամալիրի հարակից ավտոկայանատեղիում լինեին ժամը 08։30-ին:

Սա ևս մեկ ապացույց, որ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիր չի գնացել՝ վախենալով հանդիպել Բագրատ Սրբազանին և Շարժման մասնակիցներին: Նա Սարդարապատ է գնացել ցերեկը՝ այն ժամանակ, երբ Բագրատ Սրբազանը հուշահամալիրում առավոտյան Մայիսի 28-ին նվիրված միջոցառումն իրականացնելուց հետո ավտոերթով հասել էր Երևան, և Սարդատարապատի հուշահամալիրում այլևս ոչ-ոք չկար:

Սա աննախադեպ իրողություն է, երբ երկրի բարձրագույն իշխանության ղեկավարը վախենում է սեփական երկրում մասնակցել նախօրոք պլանավորված պաշտոնական արարողություններին և սպասում է հարմար պահերի: Այսինքն՝ երկրում կարծես թե հաստատվում է երկիշխանություն, ինչն էլ հենց խոսում է ընդդիմության և Սրբազանի գլխավորած շարժման հաղթանակի իրական նախադրյալների մասին:

Այս խորագրի վերջին նյութերը