Նյու–Յորքում «Ուոլ Սթրիթ»–ի դիմաց տեղի ունեցած ցույցերի ժամանակ ձերբակալվել է 300 ցուցարար
«Gazeta.ru» հաղորդում է, որ Նյու–Յորքում «Գրավիր Ուոլ Սթրիթ»–ը բողոքի գործողության ժամանակ ձերբակալվել է ավելի քան 300 ցուցարար։ Նրանք դուրս են եկել փողոցներ, որպեսզի տոնեն բողոքի գործողություններն սկսելու երկու ամիսը։ Ցույցերի մասնակիցները դժգոհություն են հայտնում երկրում ստեղծված տնտեսական իրավիճակի համար։
Նյու–Յորքի ոստիկանությունը հայտնել է, թե մոտ 32 հազ. մարդ է հավաքվել Բրուկլինյան կամուրջի մոտ։
Առայժմ տեղեկություններ չկան վիրավորների մասին, սակայն հայտնի է, որ տուժողներ կան ինչպես ցուցարարների, այնպես էլ ոստիկանության աշխատակիցների շրջանում։
«Գրավիր Ուոլ Սթրիթ»–ը բողոքի գործողությունները Նյու–Յորքում և այլ քաղաքներում սկսվել են 2011թ. սեպտեմբերի 17–ից և շարունակվում են մինչ այժմ։ Մասնակիցների նպատակը Ուոլ Սթրիթ փողոցի գրավումն է, ինչը նպատակ ունի հանրության ուշադրությունը կենտրոնացնել ֆինանսական ընտրանու հանցագործությունների վրա և կոչ անել տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ կատարել։