Քաղաքական

29.05.2024 08:43


ԵԽ պատգամավորները կոչ են անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից

ԵԽ պատգամավորները կոչ են անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից: Այս մասին հայտնում է Տավուշը հանուն հայրենիքի նախաձեռնությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Մենք միանում ենք միջազգային ՀԿ-ների խմբին և մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ Տավուշի մարզում տեղի ունեցող ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեթոդների և շտապողականության վերաբերյալ։

Ցավոք, ակնհայտ է, որ սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի սպառնալիքի ներքո, ինչը խաթարում է գործընթացի օրինականությունը։ Կայուն և տևական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացակայության պայմաններում: Մենք տեղյակ ենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի շարժումն արտացոլում է հայ հասարակության տարբեր շերտերի մտահոգությունները գոյաբանական հարցերի վերաբերյալ։

Այսպիսով, մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, ինչպես նաև ցանկացած այլ քայլից, որը կարող է խոչընդոտել ՀՀ քաղաքացիներին՝ իրացնելու իրենց սահմանադրական իրավունքները»։

Այս խորագրի վերջին նյութերը