Քաղաքացիները, Բագրատ Սրբազանի կոչով, վաղ առավոտից հավաքվել էին Սուրբ Աննա եկեղեցու բակում։
Անդրադառնալով Վեհափառ Հայրապետի հետ Սարդարապատում տեղի ունեցած միջադեպին՝ Բագրատ Սրբազանն ասել է․
«Երեկ տեղի է ունեցել մեր վերջին շրջանի ամենամեծ սրբապղծությունը։ Անձերից վերանալով՝ պետք է ասեմ, որ նույն Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերով է, որ մենք Սարդարապատ ունենք… Իրենց վարքը պետք է մեզ բոլորիս չզարմացնի։ Ո՛չ իրավական իմաստով, ո՛չ բարոյական իմաստով իրենք գոյություն չունեն։ Իսկապես չկան։ Ոչ մի առնչություն չունեն մեր ժողովրդի հետ։ Ոչ նրա իղձերի, երազանքների, ապրումների։ Հիմա ուղիղ հրահանգ էր այդ մարդուց, թե ուղիղ հրահանգ էր դրսից՝ հետևողականորեն իրենց մտածումների արտահայտությունն է, թե ինչ վերաբերմունք ունեն մեր արժեքների նկատմամբ, եկեղեցու նկատմամբ և ընդհանրապես՝ մեր կյանքի նկատմամբ»։
Քաղաքացիները՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, երթով շարժվել են ՆԳՆ։
«Գնալու եմ Ներքին գործերի նախարություն՝ բացատրություն ստանալու նաև այս ամբողջ գործածի համար ու հարցադրում կանեմ՝ նախարա՞րն է հրաման տվողը, թե՞ իրեն են հրաման տալիս»,-ասել է Բագրատ Սրբազանը։
Քաղաքացիները երթով գնացել էին ՆԳՆ (տեսանյութ)