Այսօր Սիլվա Համբարձումյանը կրկին դատախազություն է գնալու
Գործարար Սիլվա Համբարձումյանը «7օր»–ի հետ զրույցում ասել է, որ հարկային տեսչության աշխատակիցներն իրեն պատկանող «Կալաչ» ընկերությունում սկսել են ստուգումներ իրականացնել։
–Թող ստուգեն, խնդիր չունեմ։ Ամբողջ օրն այնտեղ նստած են, ստուգում են՝ ինչքան ենք արտադրում և այլն։ Թող նայեն, ես անօրինականություն չունեմ,–ասել է գործարարը։
Այսօր՝ ժամը 15։00–ին, նա կրկին հրավիրվել է դտախազություն։ Սիլվա Համբարձումյանի խոսքերով՝ փոխվել է գործին կցված քննիչը, և ինքը դատախազությունում ցանկանում է պարզել, թե ինչն է այդ փոփոխության պատճառը։ Ճշտելու է նաև՝ պահպանվե՞լ է «Մարիոթ» հյուրանոցի տեսախցիկի ձայնագրությունը։ Թեև Սիլվա Համբարձումյանն ընդգծել է, որ անկախ պահպանվել–չպահպանվելուց՝ արդեն մի քանի վկայություններ կան, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իրոք իր վրա հարձակվել է։

7or.am