Քաղաքական

28.05.2024 20:41


Հայրապետի՝ հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության. Մայր Աթոռ (լուսանկար)

Հայրապետի՝ հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության. Մայր Աթոռ (լուսանկար)

Մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների՝ Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած դատապարտելի պահվածքը և հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության։

Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

«Փառք Տիրոջ, որ հակառակ ոստիկանների կողմից բռնությունների ու հարուցված արգելքների Վեհափառ Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:

Թող Երկնավոր Տերն անսասան պահի հայոց անկախ պետականությունը և հանապազ օրհնի ու ապահով և անվտանգ կյանք շնորհի համայն մեր ժողովրդին»։

Հնարավոր է սա 1 անձ, ամբոխ and տեքստ նկարն էՀնարավոր է սա 3 մարդ and տեքստ նկարն էՀնարավոր է սա 5 մարդ and տեքստ նկարն էՀնարավոր է սա 5 մարդ and ռնգեղջյուր նկարն է

Այս խորագրի վերջին նյութերը