Լրահոս

18.11.2011 10:35


Կահիրեում այսօր կկայանա ընդդիմության բողոքի ցույցը

Կահիրեում այսօր կկայանա ընդդիմության բողոքի ցույցը

Եգիպտոսի ընդդիմությունն այսօր բողոքի ցույց կանցկացնի Կահիրեի կենտրոնում՝ «Թահրիր» հրապարակում։ Բողոքի գործողության առիթ է հանդիսացել իշխանությունների նախաձեռնած այսպես կոչված «Սահմանադրական հրովարտակի»-ի մասին օրինագիծը, որը, փաստացի, կհայտարարի ու կսահմանի երկրի ապագա սահմանադրության հիմքերը։

Օրինագիծը ենթադրում է զինվորականության դուրսբերում խարհրդարանի վերահսկողությունից և մենաշնորհային լիազորություններ երկրի ներքին գործերի ոլորտում։

Ընդդիմությունը սա որակել է որպես «զինվորական բռնապետություն» ստեղծելու փորձ։ Ընդդիմադիրներն արդեն հրապարակում վրաններ են տեղադրել ու հայտարարել են, թե պատրաստ են գնալ մինչև վերջ, ընդհուպ մինչև նոր հեղափոխություն իրականացնելը։

Այս խորագրի վերջին նյութերը