10 մլն դրամով ՆԳՆ ոստիկանության զորքերի համար միկրոավտոբուսներով և ավտոբուսներով սպասարկման հերթական ծառայություններ են գնվել
168.am-ը գրում է․ Մայիսի 23-ին ՆԳՆ ոստիկանությունն «Էլիտբաս» ՍՊԸ-ից հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով ձեռք է բերել ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալության ծառայություն` վարորդի հետ միասին: Այս մասին տեղեկանում ենք պետգնումների armeps համակարգից, որում տեղադրված պայմանագրից էլ պարզ է դառնում, որ մատուցման ծառայությունների գինը կազմել է 10 մլն դրամ:
Ըստ պայմանագրի՝ 6 ավտոբուսներն ու 3 միկրոավտոբուսները կսպասարկեն ՆԳՆ ոստիկանության զորքերին:
Թերևս, մայրաքաղաքումընդդեմ իշխանությունների անհնազանդության ակցիաների լայն թափն է ՆԳՆ-ին ստիպել գնալ հրատապ գնումների. մեքենաներն են քչություն արել: Իսկ որ մեքենաներն արդեն քչություն են անում, պարզ է դառնում նաև առանձին դրսևորումներով. Օրինակ՝ «дети» գրառմամբ մի դեղին ավտոբուս էր այսօր Հանրապետության հրապարակում կանգնած, որտեղ, պարզվեց` ոստիկաններեն:
Ի դեպ, «Էլիտբասի»-ի հետ ոստիկանության համագործակցությունը սկիզբ է առել դեռ 2020 թվականից: Նույն ծառայությունները ձեռք բերելու համար վերջին գնումը, օրինակ, այս ՍՊԸ-ից կատարվել է 10 օր առաջ՝ գնանշման հարցում ընթացակարգով:
10 մլն դրամով ՆԳՆ ոստիկանության զորքերի համար միկրոավտոբուսներով և ավտոբուսներով սպասարկման հերթական ծառայություններ են գնվել
168.am-ը գրում է․ Մայիսի 23-ին ՆԳՆ ոստիկանությունն «Էլիտբաս» ՍՊԸ-ից հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով ձեռք է բերել ուղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալության ծառայություն` վարորդի հետ միասին: Այս մասին տեղեկանում ենք պետգնումների armeps համակարգից, որում տեղադրված պայմանագրից էլ պարզ է դառնում, որ մատուցման ծառայությունների գինը կազմել է 10 մլն դրամ:
Ըստ պայմանագրի՝ 6 ավտոբուսներն ու 3 միկրոավտոբուսները կսպասարկեն ՆԳՆ ոստիկանության զորքերին:
Թերևս, մայրաքաղաքումընդդեմ իշխանությունների անհնազանդության ակցիաների լայն թափն է ՆԳՆ-ին ստիպել գնալ հրատապ գնումների. մեքենաներն են քչություն արել: Իսկ որ մեքենաներն արդեն քչություն են անում, պարզ է դառնում նաև առանձին դրսևորումներով. Օրինակ՝ «дети» գրառմամբ մի դեղին ավտոբուս էր այսօր Հանրապետության հրապարակում կանգնած, որտեղ, պարզվեց` ոստիկաններ են: