Լրահոս

18.11.2011 09:38


Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը կժամանի Մոսկվա

Նոյեմբերի 18-ին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ–ն կժամանի Մոսկվա` մասնակցելու ռուս ուղղափառ եկեղեցու  և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի 65-ամյակին նվիրված տոնակատարություններին: Ըստ Վրաստանի պատրիարքարանի ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ Վրաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդները նոյեմբերի 20-ին համատեղ պատարագ կանցկացնեն Մոսկվայի Քրիստոս  Փրկչի տաճարում:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուս-վրացական գործարար զարգացման խորհուրդը դիմել է երկու ուղղափառ եկեղեցիների առաջնորդներին`խնդրելով նպաստել Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունների վերականգնմանը։

Այս խորագրի վերջին նյութերը