Քաղաքական

27.05.2024 06:44


Պաշտոնապես հերքում են, ականատեսները պնդում՝ գիշերը Ձորագեսից ջուր են բաց թողել

Պաշտոնապես հերքում են, ականատեսները պնդում՝ գիշերը Ձորագեսից ջուր են բաց թողել

Ինչպես արդեն հայտնել ենք, հորդառատ անձրևների հետևանքով աղետի մեջ է հայտնվել Լոռու մարզը. Դեբեդ գետը վարարել ու դուրս է եկել հունից, քանդել ճանապարհներ, կամուրջներ։

Oragir.News-ի տեղեկություններով՝ պայմանավորված հորդառատ անձրևներով, գիշերը Ձորագեսից ջուր են բաց թողել, որովհետև վախեցել են, որ կտրաքի։ Իսկ հիմա, երբ աղետը հասել է նման չափերի, չեն խոստովանում եղելությունը։

Համացանցում տեղեկությունները շրջանառվեցին, քննարկվեցին, տեղեկությունը պաշտոնապես շտապեցին հերքել։

Oragir.News-ին ականատեսները պատմում են նաև, որ վարարած գետի ալիքը միանգամից է բարձրացել։

Հատկանշական է, որ հիմա էլ պաշտոնապես հայտարարել են, որ Ձորագեսում ամրացման աշխատանքներ են գնում, ինչը նշանակում է, որ վտանգը դեռ չի վերջացել։

Այս խորագրի վերջին նյութերը