Քաղաքական

26.05.2024 17:36


Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է․ Գուրգեն Մելիքյան (տեսանյութ)

Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է․ Գուրգեն Մելիքյան (տեսանյութ)

Այսօր մեզ պետք է հնարավորություն, որ կարողանանք նորից կառուցենք մեր երկիրը։ Շատ դժվար փուլ է մեզ սպասվում, ժողովուրդ ջան։ Մենք պետք է հասկանանք, որ ո՛վ էլ հիմա ստանձնեց պատասխանատվություն, սա նրա համար լինելու է իր կյանքի ամենաբարդ ծառայությունը։ Հայաստանը դեռ երբեք այսքան ծանր վիճակում իշխանություն չի փոխել։ Այս մասին այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը։

«Այսօր մեզ պետք է մեկը, ով կարող է վերցնել այդ պատասխանատվությունը։ Մեզ պետք է, մի մարդ, ով կկարողանա համախմբել բոլորին և կախված չի լինի ոչ մեկից՝ բացի սեփական խղճից, սեփական ժողովրդից ու պետության շահից։

Մեզ պետք է այս իշխանությունների ուղիղ հակառա´կ արժեքներով մեկը։ Մարդ, ով գիտի, թե ինչ է հայրենիքը, ինչ է մարդկային կյանքը, ինչ է ժողովրդին ու երկրին ծառայելը, ինչ է պատասխանատվությունը, ինչ է խաղաղությունը, ինչ է ներքին հաշտությունը։ Մարդ, որը կարող է հույս բերել։

Մեզ անհրաժեշտ է վերջապես փակել պատերազմի դուռը և կայունացնել մեր երկիրը։ Մեզ անհրաժեշտ են ընդունակ, գրագետ մարդիկ, անհրաժեշտ է թիմ, որը հաշտության մթնոլորտում կկարողանա երկիրը հանել այս մղձավանջից։ Որը կկարողանա արդար կառավարում իրականացնել և վերացնել ներքին թշնամանքը և ատելությունը։ Որը կամրացնի մեր սահմանները։

Մենք մի ամիս եղել ենք հանդիպումների և խորհրդակցությունների մեջ։ Հանդիպումներ են անցկացվել բոլոր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ, բուհական, գիտական, մշակութային, տնտեսագիտական շրջանակներ, անվտանգության մասնագետներ, դիվանագետներ, գործարարներ, իրավաբաններ, տարբեր սոցիալական խմբերի, և շատ ու շատ այլոց հետ։ Բոլոր հանդիպումների և քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք՝ որ Այդ մարդը, իհարկե, Բագրատ Սրբազանն է։

Մենք հասկանում ենք, որ սա արքեպիսկոպոսի համար ծանր որոշում է, քանի որ փոխում է նրա կյանքի ամբողջ ընթացքը։ Սա ծանր որոշում է, սակայն սա ծառայության մի մասն է։ Սա հոգևոր ծառայության ամենակարևոր մասն է, որ իր երկրին, իր հողին, իր ժողովրդին ծառայող մարդը կարող է իրականացնել»,-հավելել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը