Հանրահավաքի մասնակիցները, Բագրատ Սրբազանի կոչով, գնացին Կառավարական ամառանոցի մոտ, հետո հետ վերադարձան (տեսանյութ)
Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին։ Մի ժամանակ քեզ ժողովրդական մարդ էիր համարում, հեծանիվով էիր պտտվում, գետնից աղբ էիր վերցնում։ Սակայն շատ շուտ սկսեցիր ուղղաթիռով պտտվել․ հրավիրում եմ, որ գաս այս ժողովրդին հանդիպելու, ոչ միայն որպես գործիչ, այլ նաև որպես տղամարդ։
Այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը՝ կոչ անելով ներկաներին շարժվել դեպի Կառավարական ամառանոց։
Առավոտյան ժամը 08։00-ից ՀՀ–ի ողջ տարածքում կմեկնարկեն անհնազանդության ակցիաներ։ Այդ մասին հայտարարեց Բագրատ սրբազանը։
«Ժամը 08։00-ից կմեկնարկեն անհնազանդության և բողոքի ակցիաներ ՀՀ ողջ տարածքով։ Ստիպելու ենք իշխանությանը հաշվի նստել ժողովրդի պահանջի հետ»,–նշեց նա։
Կառավարական ամառանոցի մոտ մնալուց որոշ ժամանակ անց Բագրատ Սրբազանը հայտարարել է․ «Այս պահին Դեմիրճյան փողոցով վերադառնում ենք Հանրապետության հրապարակ, որպեսզի վաղվա մեր հստակ գործողությունների մասին միասին խոսենք, պայմանավորվենք և ամբողջ մեր ներուժով իրականացնենք խաղաղ անհնազանդության գործողություններ»։