Քաղաքական

26.05.2024 14:25


Բարեփոխումների անվան տակ՝ թալան ու կոռուպցիա Երևանի գերեզմանոցներում

Բարեփոխումների անվան տակ՝ թալան ու կոռուպցիա Երևանի գերեզմանոցներում

«Թաղման բյուրոյի»` «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ տնօրեն Հրաչյա Նազարյանը օրնականացրել է թալանը և զբաղվում է կոռուպցիայով»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ահազանգած քաղաքացին։

Նրա խոսքով՝ «Կենտրոնական գերեզմանատան»-ը հարազատին հուղարկավորելու ժամանակ բախվել է ֆինանսական խնդրի, որը նախորդ տարի ընդունվել է Երևանի քաղաքապետարանի որոշմամբ։

«Ասում են՝ եթե չունեք գումար, ապա միայն վճարեք 130 հազար դրամ՝ տրակտորի համար, 60 հազար դրամ՝ ավազի համար, 26 հազար դրամ՝ տեղի համար, իսկ հետո, երբ կունենաք 350 հազար դրամ, կվճարեք, և մենք ձեր տարածքը կբետոնապատենք։ Սա թալան է, կոռուպցիա, որը բերել են օրենքի դաշտ, ստացվում է՝ չունե՞ս գումար, քո մահացածին մի թաղի, վերջ, այլ տարբերակ չկա։

Գերեզմանատան տնօրենը չի համաձայնվում, որ մահացածի հարազատներն իրենց տրակտորը բերեն, իրենց բետոն թափողին ու գերեզման սարքողին, համաձայնվելու դեպքում հատուկ սահմանափակ ժամեր է տրամադրում, որի ընթացքում անհնար է ամբողջ աշխատանքն իրականացնել, և այս ամենի համար հիմնավոր պատճառներ չունեն»,-նշեց քաղաքացին։

Նա ասաց, որ օրենքում նաև նշված է, որ գերեզմանատան ներսում աշխատանքներ իրականացնելու դեպքում մահացածի բարեկամը պետք է շինարար լինի, որ թույլ տան իրենց միջոցներով ինչ-որ աշխատանքներ իրականացնել, որոնք նույնպես կլինեն հատուկ ժամերի և սահմանափակ։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ տնօրեն Հրաչյա Նազարյանից, Երևանի քաղաքապետարանից էլ մեզ խոստացան, որ Նազարյանը մեզ հետ կապ կհաստատի, սակայն վերջինս այդպես էլ չզանգահարեց մեզ։

Այս խորագրի վերջին նյութերը