Ալավերդիում աղետ է․ հորդառատ անձրևի պատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել-տարել է ամեն բան (տեսանյութ, լուսանկար)
ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԱՂԵՏ Է․ Գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել-տարել է ամեն բան: Կապն աշխատում է խափանումներով, խոսվում է գետափնյա տներից անհետացած մարդկանց մասին:
Սանահին կայարանի շենքերի առաջին հարկերում արգելափակված մարդիկ կան, որոնք զանգում օգնություն են խնդրում, մարդիկ կանգնած են պատուհանագոգերին, սառը ջրի մեջ: Հեղեղված են նախկին Հայտրանսի գարաժ կոչվող տարածքի բոլոր սպասարկման կետերը: Գետի ջրերը քշել տարել են տասնյակ միլիոնների շինանյութ:
Ավերված և անանցանելի են Մ6 մայրուղու տարբեր հատվածներ, գետը քանդել է ճանապարհը և հավանաբար երկար շաբաթներ աներթևեկելի կլինի մայրուղին: Սանահին կայարանում գետի ջրերը հասել են շենքերի երկրոդ հարկեր: Բաղրամյանում գետափնյա առանձնատների տանքիներն են միայն երևում: Ալավերդու գլխավոր Թումանյան փողոցի մի հատվածը գետի ջրերի տակ են, մակարդակն այնքան բարձր է, որ պատնեշներն էլ անցել են ջրի տակ: Ջրերը քշել տարել են ՙՙԿատաՙՙ սուպերմարկետի գույքը, մտել ոսկու խանութ, էկոնոմբանկ, պատկերասրահ: Դեբեդ թաղամասը կտրված է արտաքին աշխարհից, քանդվել է ճանապարհը, գետի ջրերը հոսում են նախկին կայարանի տարածքով: Գետի ջրերի տակ են Ախթալա, քարկոփ բնակավայրերի շենքերի առաջին հարկերը: Ըստ մեր տեղեկության՝ գետի ջրերը քշել տարել են գոմեր, անասուններ, մեքենաներ, կամուրջներ: Մ6 մայրուղու տարբեր հատվածներում արգելափակված մարդիկ են և մեքենաներ: Վերջին զանգի արարողությունների մասնակից շատ երեխաներ չեն կարողանում վերադառնալ Հաղպատից, որտեղ վերջին զանգի արարողությանն են մասնակցել:

Հրաչյա Պապինյանի ֆեյսբուքյան էջից