Ոչ մի արտաքին գործոն չպետք է խոչընդոտ հանդիսանա հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար. Սամվել Կարապետյան
Հայաստանի համար կարևոր է, որ չտրվի տարբեր երկրների քաղաքական մանիպուլյացիաներին և չվտանգի իր տնտեսական անվտանգությունը։
Նման հայտարարույթյուն է արել «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ՌԴ հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը՝ Մոսկվայում հայկական բիզնես ֆորումի բացման ժամանակ:
«Միջազգային հարաբերությունների ներկայիս ճգնաժամում կարեւոր է պահպանել սերտ երկխոսություն քաղաքական, գործարար եւ մշակութային հանրության բոլոր մակարդակներում, որոնք ձևավորվել են երկրների (Հայաստանի և Ռուսաստանի) միջև հարաբերությունների երկար տարիների ընթացքում»,-ասել է նա՝ կոչ անելով սթափ գնահատել նման քայլերի հետևանքները․
«Ոչ մի արտաքին հանգամանք չի կարող և չպետք է խոչընդոտ հանդիսանա հայ-ռուսական համագործակցության մասնակիցների գործընկերության և համագործակցության զարգացման համար։ Դրանում, իմ կարծիքով, կարևոր է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը»,-նշել է Կարապետյանը։
Սամվել Կարապետյանի խոսքով՝ Ռուսաստանի հայերը խորապես անհանգստանում են և կանգնած են ղարաբաղցի եղբայրների կողքին։
Կարապետյանը հիշեցրել է, որ Ռուսաստանում է ապրում աշխարհի խոշորագույն հայկական սփյուռքը, որը Երևանի և Մոսկվայի միջև համագործակցության հիմքն է:
Գործարարը կարծիքով՝ չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ հայկական սփյուռքը բոլոր ժամանակներում եղել է երկրների միջև կարևոր կապող օղակ և մինչ օրս շարունակում է նշանակալի դեր խաղալ Հայաստանի կյանքում և զարգացման գործում:
Նա ընդգծեց, որ Ռուսաստանի հայերն ակտիվորեն մասնակցում են տնտեսական, սոցիալական նախագծերի իրականացմանը, ներդրումներ են կատարում Հայաստանում և զբաղվում բարեգործական գործունեությամբ՝ դրանով իսկ նպաստելով երկրի զարգացմանը:
Սփյուռքի հնարավորությունները, ազդեցությունը հանրապետության կյանքի վրա վկայում են դրա կարևոր դերի մասին՝ որպես Հայաստանի համար ռեսուրսների, գիտելիքների և փորձի լրացուցիչ աղբյուր:
«Դրա հետ կապված` կցանկանայի նշել, որ Հայաստանի ներկայիս քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել սփյուռքի շահերը, որն աշխատում է ոչ միայն ի շահ Ռուսաստանի, այլև Հայաստանի։ Ուժեղ սփյուռքը ամուր հենարան է Հայաստանի համար»,-ընդգծել է հայ գործարարների ասոցիացիայի նախագահը։
Նա նաև իր աջակցությունն է հայտնել հայրենակիցներին, որոնք անարդարացիորեն կալանավորված են և գտնվում են Բաքվի բանտում, և հիշեցրեց, որ այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է: