Կասպրչիկ. «Շփման գծում խախտվում է զինադադարը, կան կորուստներ»
Այսօր՝ նոյեմբերի 17–ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ դիտարկում է անցկացվել ղարաբաղաադրբեջանական զինված ուժերի շփման գծում։ Դիտարկմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
«Իմ գնահատմամբ՝ իրավիճակը կայուն է։ Սակայն ներկա վիճակն ինձ չի գոհացնում. խախտվում է զինադադարի ռեժիմը, կան կորուստներ, թեև վերջին ժամանակներս կորուստների թիվը նվազել է։ Կարելի է ասել, որ լուրջ խախտումներ չեն նկատվում»,–ասել է Կասպրչիկը։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգող Իմրե Պալատինուսը, անձնական օգնականներ Խրիստո Խրիստովը և Մարիուս Պուոձիունասը, իսկ ադրբեջանական կողմից մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, նրա անձնական օգնական Ուիլյամ Պրայորը և դաշտային օգնական Անտալ Հերդիչը։