Ամբողջովին նոր Land Cruiser 250՝ վերադարձ արմատներին հայեցակարգով. Տոյոտան Շոտլանդիայի Բալատեր բնակավայրում ներկայացրել է նոր փոխադրամիջոցը (տեսանյութ)
Land Cruiser/Լենդ Քրուզեր 250-ն այս մոդելի վերջին սերունդն է: Այստեղ համադրված են երբևէ եղած լավագույն լուծումները, որոնք ապահովում են անվտանգ և հարմարավետ երթևեկություն ամենուր:
«Սա նոր սերնդի Land Cruiser/ Լենդ Քրուզեր 250-նն է՝ բրենդի նոր մոդելը: Այն ամբողջովին վերստեղծվել է՝ վերադարձ դեպի արմատներին հայեցակարգով: Այսպիսով, մենք իսկապես ցանկանում ենք վերադառնալ ակունքներին՝ ԴՆԹ-ին, նրան, ինչը Land Cruiser –ը դարձնում է Լենդ Քրուզեր: Մենք բարելավել ենք մեքենայի տեսքը, այն նաև ավելի ամուր է, անվտանգ և առաջարկում է այն ամենն, ինչը պահանջում են վարորդները ժամանակակից մեքենաներից։
Land Cruiser-ը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 1-ին՝ որպես «Toyota BJ»: Կարճ ժամանակ անց այն ցուցադրում է իր ուժն ու հնարավորությունները՝ դառնալով Ֆուջի լեռան լանջին գտնվող վեցերորդ կայարան տանող ճանապարհը հաղթահարած առաջին մեքենան:
Ավելի քան 70 տարիների ընթացքում այս բրենդը ստեղծել է հզորության, հուսալիության և ամենադժվար պայմաններին դիմակայելու համբավ: Այն դարձել է Toyota-ի ամենավաճառվող մոդելներից մեկը. մինչև օրս աշխարհի ավելի քան 170 երկրում 11,3 միլիոն մեքենա է վաճառվել:
Ավանդույթ ՝ համարդրված ժամանակակից լուծումների հետ
Նոր մեքենան նախագծելիս ՝ գլխավոր ինժեներ Կեյտա Մորիցուն և թիմակիցները փորձել են պատասխանել այս հիմնական հարցին ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում Land Cruiser-ը և որն է այս փոխադրամիջոցի հիմնական ասելիքը: Վերջնարդյունքից գլխավոր ինժեները գոհ է:
Նոր լուծումները Լենդ Քրուզեր 250-ը դարձնում են գործնական և ճկուն: Ինչպես 5, այնպես էլ 7 տեղանոց Land Cruiser –ի դիզայնն ապահովում է առավելագույն հարմարավետություն, թե՛ ճանապարհային, թե՛ օֆրոդ երթևեկության ժամանակ:
«Նոր Լենդ Քրուզեր 250-ով մենք վերադարձանք արմատներին: Այս մեքենան շքեղության մասին չէ: Այն հաճախորդի անվտանգության և ապահով երթևեկության մասին է: Իհարկե, շատ դժվար էր անվտանգության առումով հասնել կատարելության, բայց մենք արեցինք դա: Ահա թե ինչու եմ ես հպարտանում նոր Տոյոտայով»,- ընդծում է գլխավոր ինժեներԿեյտա Մորիցուն։
Արևմտյան Եվրոպայում նոր Land Cruiser-ը ներկայացվում է 2,8 լիտրանոց տուրբոդիզելային շարժիչով: Այն առանձնանում է նոր ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփով, որը նախատեսված է մեքենա վարելու արդյունավետությունը և վառելիքի խնայողությունը բարձրացնելու համար: Նոր Land Cruiser-ը այս բրենդի առաջին մոդելն է, որն ունի էլեկտրական ղեկային համակարգ: Համեմատած հիդրավլիկի հետ՝ սա անգամ ոչ հարթ տարածքներում ապահովում է ղեկի սահուն կառավարում և մանևրելու հնարավորություն՝ ցանկացած արագության դեպքում:
Կարծում եմ ՝ այս մեքենան մի քանի տեսակի հաճախորդների համար է: Դա, իհարկե, կախված է այն միջավայրից, որտեղ դուք ապրում եք: Բայց, ամեն պարագայում, նոր Տոյոտան ճանապարհի հուսալի ընկեր է ամենուր: Ուստի այն և ընտանեկան փոխադրամիջոց է և կարող է աշխատանքային նպատակների էլ ծառայել»,-ասում է Տոյոտան Եվրոպայի հանրային կապերի պատասխանատու Էթիեն Պլասը։
Անվտանգություն
Land Cruiser 250-ի ամուր կառուցվածքն էապես ուժեղ պաշտպանություն է ապահովում հարվածի ժամանակ, ինչի հավանականությունը, սակայն հասցված է նվազագույնի: Նոր Տոյոտան ունի անվտանգության և վարորդի աջակցության համապարփակ գործառույթներ, ներառյալ վերջին սերնդի Toyota Safety Sense-ը, որը մեծացնում է վթարների ռիսկի հայտնաբերման շրջանակը: Համակարգը կարող է զգուշացնել մոտեցող մեքենայի, այլ փոխադրամիջոցի կամ մոտ տարածության վրա բացվող դռան մասին: Մյուս նորարարությունն արտակարգ իրավիճակների վարորդական կանգառի համակարգն է: Եթե վարորդը որևէ ազդանշանի չի արձագանքում, այն ինքնուրույն կանգնեցնում է մեքենան:
«Մեծ մարտահրավեր էր ստեղծել այս նոր Լենդ քրուզերը, վերադառնալ ակունքներին, և մենք կարողացանք դա անել: Խոսքը և մեքենայի արտաքին կառուցվածքի և դիզայնի մասին է»,- ասել է գլխավոր ինժեների օգնական Մինորու Տակայամա
Տարբեր մոնիտորների միջոցով վարորդի համար ապահովվում է նաև ամբողջական տեսարան: Դժվար տեղանքում ճշգրիտ մանևրելու համար հնարավոր է դիտել անվադողերի շարժը, դիրքը, անգամ այն, ինչ կատարվում է հենց մեքենայի տակ:
«Մենք շատ ուրախ ենք ներկայացնել այս մեքենան հատկապես հայ սպառողներին, ես շատ եմ ցանկանում մի օր այցելել ձեր հիասքանչ երկիր: Վստահ եմ ՝ այս մեքենան հրաշալի առաջարկ կլինի հայ գնորդի համար և Հայաստանում այն առանձնահատուկ պահանջարկ կունենա»,- նշել է Տոյոտան Եվրոպայի հանրային կապերի պատասխանատու Էթիեն Պլասը:
Հարմարավետություն
Թև նոր Land Cruiser-ը նախագծված է արտակարգ պայմանների համար, այստեղ նաև ապահովված են ուղևորասրահի հանգստությունն ու հարմարավետությունը: Աղմուկը գրեթե չի հասնում սրահ: Նախագծողները հասել են կատարելության . օդի ընդունման համակարգին ձայնը կլանող նյութ է ավելացվել, անիվի երեսպատումներն, անգամ անվադողերի նախշերը հաշվարկվել են աղմուկը նվազեցնելու համար: Հատուկ մեխանիզմների շնորհիվ նաև հնարավորինս սահուն երթևեկություն է ապահովվում:
Այս ամենն ամբողջացնում են նոր Տոյոտայի գլխավոր հայեցակարգը՝ «այս մեքենան կարող է ձեզ տանել ամենուր և վերադարձնել ապահով ու անվտանգ»:
Ամբողջովին նոր Land Cruiser 250՝ վերադարձ արմատներին հայեցակարգով. Տոյոտան Շոտլանդիայի Բալատեր բնակավայրում ներկայացրել է նոր փոխադրամիջոցը (տեսանյութ)
Land Cruiser/Լենդ Քրուզեր 250-ն այս մոդելի վերջին սերունդն է: Այստեղ համադրված են երբևէ եղած լավագույն լուծումները, որոնք ապահովում են անվտանգ և հարմարավետ երթևեկություն ամենուր:
«Սա նոր սերնդի Land Cruiser/ Լենդ Քրուզեր 250-նն է՝ բրենդի նոր մոդելը: Այն ամբողջովին վերստեղծվել է՝ վերադարձ դեպի արմատներին հայեցակարգով: Այսպիսով, մենք իսկապես ցանկանում ենք վերադառնալ ակունքներին՝ ԴՆԹ-ին, նրան, ինչը Land Cruiser –ը դարձնում է Լենդ Քրուզեր: Մենք բարելավել ենք մեքենայի տեսքը, այն նաև ավելի ամուր է, անվտանգ և առաջարկում է այն ամենն, ինչը պահանջում են վարորդները ժամանակակից մեքենաներից։
Land Cruiser-ը ծնվել է 1951 թվականի օգոստոսի 1-ին՝ որպես «Toyota BJ»: Կարճ ժամանակ անց այն ցուցադրում է իր ուժն ու հնարավորությունները՝ դառնալով Ֆուջի լեռան լանջին գտնվող վեցերորդ կայարան տանող ճանապարհը հաղթահարած առաջին մեքենան:
Ավելի քան 70 տարիների ընթացքում այս բրենդը ստեղծել է հզորության, հուսալիության և ամենադժվար պայմաններին դիմակայելու համբավ: Այն դարձել է Toyota-ի ամենավաճառվող մոդելներից մեկը. մինչև օրս աշխարհի ավելի քան 170 երկրում 11,3 միլիոն մեքենա է վաճառվել:
Ավանդույթ ՝ համարդրված ժամանակակից լուծումների հետ
Նոր մեքենան նախագծելիս ՝ գլխավոր ինժեներ Կեյտա Մորիցուն և թիմակիցները փորձել են պատասխանել այս հիմնական հարցին ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում Land Cruiser-ը և որն է այս փոխադրամիջոցի հիմնական ասելիքը: Վերջնարդյունքից գլխավոր ինժեները գոհ է:
Նոր լուծումները Լենդ Քրուզեր 250-ը դարձնում են գործնական և ճկուն: Ինչպես 5, այնպես էլ 7 տեղանոց Land Cruiser –ի դիզայնն ապահովում է առավելագույն հարմարավետություն, թե՛ ճանապարհային, թե՛ օֆրոդ երթևեկության ժամանակ:
«Նոր Լենդ Քրուզեր 250-ով մենք վերադարձանք արմատներին: Այս մեքենան շքեղության մասին չէ: Այն հաճախորդի անվտանգության և ապահով երթևեկության մասին է: Իհարկե, շատ դժվար էր անվտանգության առումով հասնել կատարելության, բայց մենք արեցինք դա: Ահա թե ինչու եմ ես հպարտանում նոր Տոյոտայով»,- ընդծում է գլխավոր ինժեներ Կեյտա Մորիցուն։